Ֆիլմի նկարահանումները կշարունակվեն ժողովրդի հանգանակած միջոցներով10.02.2014
Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված «28 պանֆիլովականները» վերնագրով ֆիլմ է նկարահանում պետերբուրգցի կինոռեժիսոր Անդրեյ Շալպան: Կինոնկարը պատմում է մեծ աշխարհամարտի ընթացքում լեգենդի վերածված գեներալ Պանֆիլովի 316-րդ հրաձգային դիվիզիայի այն մարտիկների մասին, ովքեր 1941 թ.-ի դժվարին օրերին ֆաշիստական զորքերի հարձակումներից պաշտպանում էին դեպի Մոսկվա տանող ամենամերձավոր գոտիներից մեկը: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ֆիլմի սցենարը գրվել է 2009 թ.-ին, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու բոլոր փորձերը ապարդյուն են եղել:
2013 թ.-ին կինոնկարի ստեղծագործական խումբը որոշել է նկարահանել ֆիլմի գովազդը և այն զետեղել համացանցում՝ զոհաբերություններ կատարելու խնդրանքով:
Ռեժիսորի ասելով մեկ ամսում հավաքվել է 3 մլն ռուբլի, որը անհրաժեշտ գումարի 1/3 մասն է կազմում: Ֆիլմի մի հատվածն արդեն նկարահանվել է, սակայն կրկին ստեղծագործական խմբի առջև հայտնվել է ֆինանսական հիմնախնդիրը և ռեժիսորն այս անգամ օգնության խնդրանքով դիմել է ժողովրդին:
Եթե անհրաժեշտ գումարը հավաքվի ժամանակին, ապա դեկտեմբերի 1-ին նկարահանումները կշարունակվեն և «28 պանֆիլովականները» ֆիլմը էկրան կբարձրացվի հոբելյանական 2015-ի մայիս ամսին մոտ: