Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ռեքվիեմ» բալետի պրեմիերա Մեծ թատրոնում

10.02.2014


Ռուսաստանի Մեծ թատրոնում «Բալենու անտառ» փառատոնի շրջանակներում նախօրեին՝ Հոկտեմբերի 1-ին, կայացել է Բորիս Էյֆմանի «Ռեքվիեմ» բալետի պրեմիերան: Ներկայացման ստեղծմանը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ մասնակցել է նաև «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը և «Երգչախմբային երգեցողության վարպետներ» Մեծ ակադեմիակն երգչախումբը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բորիս Էյֆմանը այս թեմային առաջին անգամ անդրադարձել է դեռ 1991 թ.-ին: Այդ ժամանակ, նոր հազարամյակ թևակոխելու նախօրեին, նա բեմադրեց մեկ գործողությամբ բալետ՝ ըստ Մոցարտի «Ռեքվիեմի»: 10 տարի անց նա կրկին անդրադարձավ այս աշխատանքին և դրա հիման վրա ստեղծեց լիարժեք ներկայացում՝ զգալիորեն վերիմաստավորելով նախկին պարտիտուրիայի խորեգրաֆիան: Նա բալետի մեջ ավելացրեց ևս մեկ գործողություն, որը հիմնված էր բանաստեղծուհի Աննա Ախմատովայի «Ռեքվիեմ» պոեմի և Դմիտրի Շոստակովիչի «Ֆաշիզմի և պատերազմի զոհերի հիշատակին» կամերային սիմֆոնիայի վրա:

«Վերընթերցելով «Ռեքվիեմ պոեմը, ես ապշում եմ, թե որքան անդարման է այն ցավը, որը բաբախում է Ախմատովայի տողերում: Կրկին և կրկին «սատանայացված տարիների» սգացող կերպարներ: Եվ կենդանի թաղվածների շրջապտույտը քարանում է հավերժական սպասման մեջ՝ բանտի դարպասների առջև: Կնոջ ճիչի մեջ, ում բաժին են հասել սարսափելի տառապանքներ, Ախմատովայի պոեմում երկրոդում են հազարավոր մայրերի ու քույրերի հոգոցները: Այս վշտի սիմֆոնիան անընդհատ հնչում է իմ մեջ: Սրբազան ցավը չի հանդարտվում: Իրոք, մարդկային տառապանքների աշխարհն անհատակ է: Սակայն, կյանքի ընթացքի մեջ թաքնված է կեցության աստվածային անընդհատականությունը, որը հանճարեղորեն իր «Ռեքվիեմում» փառաբանել է Մոցարտը: Լսելով նրա ստեղծագործությունը, զգում ես հավերժության շնչառությունը»,- ասել է Բորիս Էյֆմանը:

Բորիս Էյֆմանը փիլիսոփա-խորեոգրաֆ է, ում հուզում են արդիականության հիմնախնդիրները: Արվեստագետը հանդիսատեսի հետ խոսում է մարկային կեցության ամենաբարդ կողմերի մասին: Այն ժանրը որով աշխատում է ինքը, Էյֆմանն անվանել է «հոգեբանական բալետ»: Նրան հաճախ անվանում են «ժամանակակից խորեոգրաֆների և բալետմայստերների առաջնորդը»:
    Դիտվել է 891 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ