Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տոմսերի աննախադեպ վաճառք ռուսական թատրոնի պատմության մեջ

10.03.2014

Մոսկվայի երիտասարդության պալատի բեմահարթակում հանրահռչակ «Օպերայի ուրվականը» մյուզիքլի առաջիկայում կայանալիք պրեմիերան աներևակայելի իրարանցում է առաջացրել թատերական արվեստի այս ժանրի սիրահարների միջավայրում: Ֆրանսիացի գրող Գաստոն Լերոյի հյուսած պատումը, որը կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ ՈՒեբերը հարմարեցրել է բեմական միջավայրին, Ռուսաստանի մայրաքաղաքի թատերասերներին Արթուր Մասելլայի բեմադրությամբ կներկայացվի եկող շաբաթ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Թեև մինչև պրեմիերան դեռ բավականաչափ ժամանակ կա, սակայն ներկայացման տոմսերի իրացման քանակությունը վաղուց հատել է բոլոր սպասված սահմանները: Հայտնվում է, որ այսօրվա վիճակով արդեն վաճառվել է ավելի քան 70 հազար տոմս, որն, ընդհանրապես, աննախադեպ ցուցանիշ է ռուսական թատրոնի պատմության մեջ:

Գոհ է նաև այս ներկայացումը ամբողջ աշխարհի ամենատարբեր բեմերում ներկայացրած հռչակավոր ռեժիսորը: Նրա գնահատմամբ ներկայացման «նախապատրաստությունը ընթացել է ուղղակի հոյակապ, ընտրվել են հիասքանչ դերասաններ և նրանք ցնցող տեսք ունեն այս բեմի վրա»:

Իսկ մաեստրո Էնդրյու Լլոյդ Ուեբերի գնահատմամբ դերասանները ընտրված են իդեալական: Նա Քրիստինի կերպարը մարմնավորող Ելենա Բախտիյարովային անվանել է այս մյուզիքլի ամբողջ գոյության ժամանակաշրջանի լավագույն դերակատարներից մեկը:

«Սա Համլետն է: Եթե Համլետն ունի «Լինել, թե չլինել...» , ապա Ուրվականն ունի` «Եվ կյանքը և մահը ընդամենը մեկ դատարկ հնչյուն են» ավարտական տողը: Այստեղ ամեն ինչից էլ շատ կա՝ և մելոդրամա, և ողբերգություն: Ես կասեի սա Չեխով է ողբերգական ժանրի մեջ»,- մյուզիքլի վերաբերյալ իր գնահատական է տվել Ուրվականի դերակատար Դմիտրի Երմակը:

«Օպերայի ուրվականը» առաջին անգամ բեմադրվել է 1986թ.-ի հոկտեմբերի 9-ին, Լոնդոնում, Նորին Գերազանցության Թատրոնում: Ռուսաստանում այն հանդիսատեսին առաջին անգամ կներկայացվի ուղիղ 28 տարի դրանից հետո:

    Դիտվել է 509 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337>>հաջորդ