Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պարելով 1,25 մլն եվրո՝ 3 շաբաթում

10.03.2014

Լիոնում ավարտվել է 16-րդ «Biennale de la danse» պարային ֆորումը, որը այս տարի հաջողված է համարվել, թե կոմերցիոն, թե գեղարվեստական և թե հանդիսատեսների ընդգրկվածության տեսանկյուններից: Այդ մասին «news.mail.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Երեք շաբաթ ընթացած միջոցառման ընթացքում հանդիսատեսներին են ներկայացվել 194 պարային տարբեր ներկայացումներ,որոնցից 25-ը եղել են պրեմիերաներ (17-ը՝ համաշխարհային, 8-ը՝ ֆրանսիական):

«Biennale de la danse»-ի վերջին երկու օրերը նվիրվել են ժանրի կենդանի լեգենդ Ուիլյամ Ֆորսայթին և Փարիզի օպերայի ապագա գեղարվեստական ղեկավար Բենժամին Միլպիեին:

Պարի այս յուրահատուկ փառատոնի գեղարվեստական ղեկավար Էրվե Դոմինիկը իրենց միջոցառման հաջողությունները հաստատող թվերի հրապարակման հարցում առավել քան շռայլ է եղել: Նրա ասելով, պարային ներկայացումներն ընդհանուր առմամբ դիտել է 100 հազար մարդ՝ չհաշված 5 հազար ինքնագործ կատարողների մասնակցությամբ ավանդական շքերթին ներկա գտնված 300 հազար պարող հանդիսականները: Դոմինիկը նաև նշել է, որ պարի փառատոնի ընթացքում տոմսերի վաճառքից հասույթը կազմել է 1,25 մլն եվրո:

    Դիտվել է 397 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189