Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվան կանցկացնի «Երաժշտության գիշեր»

10.04.2014

Մոսկվայում կկայանա «Երաժշտության գիշեր-2014» համաքաղաքային միջոցառումը, որին անվճար կմասնակցեն հայտնի և սկսնակ երաժիշտներ: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Երաժշտության գիշերը» ստեղծվել է աշխարհում հայտնի «Գիշերը թանգարանում» փառատոնի նմանությամբ: Իսկ երաժշտության գիշերն առաջին անգամ տեղի է ունեցել 2013 թ.-ին:

«Այն ժամանակ միջոցառումն հիմնականում ընթացավ Մոսկվայի 150 համերգային հարթակներում»,- նշել է այդ միջոցարման պատասխանատուներից մեկը և ընդգծել, որ բոլոր համարգների ժամանակ էլ դահլիճները լեփ լեցուն են եղել հանդիսականներով:

Այս տարվա «Երաժշտության գիշեր»-ի համերգային հարթակների թիվը կրկնապատկվել է: Ավելացել է նաև վարպետության դասընթացների և դասախոսությունների քանակը:

«Երաժշտության գիշեր»-ի ն կմասնակցեն ոչ միայն դասական երաժշտություն կատարող կոլեկտիվներ, կհնչի նաև ջազ, հանդես կգան ժամանակակից երաժշտական այլ ուղղություներ ներկայացնող խմբեր և կատարողներ:

Միջոցառման կազմակերպիչները «Երաժշտության գիշերվա» ելույթ ունեցողներին որոշել են 250 կոլեկտիվներից՝ ընտրելով լավագույն 40-ին: Ընդհանուր առմամբ հանդես են գալու 700 արտիստ, որոնց թվում՝ Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախումբը, Մոսկվայի ֆիլհարմոնիայի Ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Ջութակահարուհի Ալյոնա Բաևան, Եվգենի Լեբեդևի ջազային եռյակը, և այլն:

«Երաժշտության գիշերվա» ընթացքում հանդիսատեսների տրամադրության տակ կլինեն Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճը, Չայկովսկու անվան համերգային դահլիճը, Երաժշտության տունը, թատրոններ, թանգարաններ, գրադարաններ, արվեստի դպրոցներ, Մշակույթի տներ:
    Դիտվել է 530 անգամ