Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կուբացի կինոռեժիսորի ֆիլմը կներկայացվի «Օսկար»-ի

10.04.2014


Կուբացի ռեժիսոր Էռնեստո Դարանասայի «Վարք» ֆիլմը Կուբայի կողմից առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» և Կինոարվստի և կինեմատոգրաֆիայի իսպանական ակադեմիայի «Գոյա» մրցանակաբաշխություններին: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի հաղորդագրությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ ֆիլմը Չապե անունով մի տղայի մասին է, ով ապրում է իր ալկահոլիկ մոր հետ, բազմացնում է աղավնիններ և անլեգալ վարժեցնում է շներ՝ շնամարտերին մասնակցելու համար: Չապեն պաշտում է իր դպրոցի ուսուցչուհի Կարմելային, ով ըմբռնումով է մոտենում տղայի առջև կյանքի կողմից դրվող հարցերին: Սակայն մի օր Կարմելան հիվանդանում է և նրան փոխարինած ուսուցչուհին Չապեին ուղարկում հատուկ դպրոց՝ վերապատրաստության: Կարմելան պայքար է սկսում իր աշակերտի համար:

Ֆիլմն արդեն աչքի է ընկել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, իսկ բրազիլիայի միջազգային փառատոնում արժանացել է մրցանակի «լավագույն սցենար» անվանակարգում: և այլն:
    Դիտվել է 408 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229