Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոքի սիրահարներին 29 րոպեում վաճառել են 150 հազար տոմս

10.06.2014


Բրիտանական «Glastonbury» երաժշտական փառատոնը հերթական անգամ սահմանել է ռեկորդ: Փառատոնի 150 հազար հատ մուտքի տոմսերը վաճառվել են ընդամենը 29 րոպեում: Այդ մասին «Independent» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Տոմսերի վաճառքը սկսվել է ժամը 9:00-ին (Երևանի ժամանակով՝ 12:00-ին): Արդեն 9:29-ին (Երևանի ժամանակով՝ 12:00-ին) տոմսերն էլեկտրոնային տարբերակով իրացվող կայքում տեղեկացվել է վաճառքն ավարտելու մասին: «Մենք վաճառել ենք բոլոր տոմսերը, շնորհակալություն բոլորին, ով սատարում է մեզ, ցավում եմ նրանց համար, ում չհաջողվեց տոմս գնել»,- իր «Twitter»-ի էջում գրել է փառատոնի հիմնադիր Մայքլ Իվիսի աղջիկը՝ Էմիլի Իվիսը:

Նրանք, ովքեր չեն կարողացել տոմս ձեռք բերել, ունեն հնարավորություն այդ անելու 2015թ.-ի ապրիլին, երբ վաճառքի հանվեն այն տոմսերը, ում տերերը չեն կարող ինչ-որ պատճառով գնալ փառատոն:

Անգլիայի հարավ-արևմուտքում, Սոմերսեթ կոմսությունում գտնվող Գլասթոնբերի քաղաքում կայացող փառատոնը 1970 թ.-ից անցկացվում է հունիս ամսվա վերջին հանգստյան օրը: Այն բրիտանական փոփ և ռոք երաժշտության ամառային գլխավոր իրադարձությունն է:
    Դիտվել է 431 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899