Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխարհի ամենահայտնի կաբարեն այսօր բոլորեց իր 125 ամյակը

10.06.2014

Փարիզի նշանավոր «Մուլեն Ռուժ» («Կարմիր հողմաղաց») կաբարեն նշում է իր 125 ամյակը: Այդ գիշերային ակումբը հայտնի է Տուլուզ Լոտրեկի բազմաթիվ պլակատներից ու կինոնկարներից:

Հաստատությունն աշխատում է շուրջօրյա, սրահի բոլոր 1800 տեղերը հիմնականում ամբողջությամբ զբաղված են լինում: Այստեղ ամեն օր ցուցադրվում է երկու ներկայացում: Հաշվառված է, որ տարեկան այստեղի հաճախորդների թիվը ավելի քան 600 հազար մարդ է:

450 աշխատող ունեցող «Մուլեն Ռուժ»-ի անցյալ տարվա կապիտալի շրջանառությունը կազմել է 65 մլն եվրո:

Ֆրանսիայում ամենահինը համարվող այս կաբարեն իր դռներն առաջին անգամ բացել է 1889թ.-ի հոկտեմբերի 6-ին՝ այն համատեղելով Փարիզում համաշխարհային ցուցահանդեսի բացման հետ:

«Մուլեն Ռուժ»-ի առաջին առանցքային համարը եղել է կադրիլը: Անգլիացի Չարլզ Մորթոնը կաբարեում կատարվող բաց պարերը կնքել է «ֆրանսիական կանկան» անունով, որն էլ, որպես կաբարեների պարային մշակույթի բնորոշիչ լայն տարածում ստացավ ու մտավ շրջանառության մեջ: Այդ ժամանակներում պարուհիները հիմնականում տեղացի լվացարարուհիներն էին, որոնք աչքի էին ընկնում իրենց հզոր մարմնակազմով և հիմնականում միջին հասակ ունեին:

Այսօր այդ նշանավոր կաբարեն, արդեն, գրեթե, բոլոր ելույթ ունեցողների համար սահմանում է միևնույն հասակը՝ 185 սմ: Այդ չափին համապատասխան պիտի լինեն բոլոր պարուհիները և պարողները, ակրոբատներն ու աճպարարները և նույնիսկ ծաղրածուները: Դա անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի ելույթ ունեցողները պարզ երևան սրահի ցանկացած կետից:

Այստեղ ելույթ են ունեցել բազմաթիվ նշանավոր արտիստներ՝ Էդիտ Պիաֆը, Շարլ Ազնավուրը, Մորիս Շեվալյեն, Իվ Մոնտանը, Լայզա Մինելին, Ֆրենկ Սինատրան և այլք:

«Մուլեն Ռուժ» անունը հորինել է կաբարեի հիմնադիր Շարլ Զիդլերը: Թևերի կարմիր գույնը խորհրդանշում է զվարճանք և ակնարկում է կարմիր լապտերների թաղամասի մասին:
    Դիտվել է 1003 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ