Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիվանդ երեխաները Օմբուդսմենի և երգչի համագործակցության արդյունքում ստացան 20 մլն ռուբլի

10.06.2014


Ծանր հիվանդ երեխաներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով «Խվորովստովսկին և բարեկամները» խորագրով կազմակերպված բարեգործական համերգի ժամանակ հավաքվել է մոտ 20 մլն ռուբլի: Այդ մասին ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների լիազորի մամլո ծառայության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ի Մոսկվայի Կրեմլի պալատում: Միջոցառման կայացմանը նպաստել է նաև մանկական օմբուդսմենի կողմից ցուցաբերված օժանդակությունը:

«Բարեգործական միջոցառման նախապատրաստության ընթացքում հավաքվել է գրեթե 20 մլն ռուբլի, որը հասցեավորված կուղարկվի 47 ծանր հիվանդ ռուսաստանցի երեխաների բուժման նպատակին»,- ասել են Օմբուդսմենի մամլո ծառայությունում:

Դմիտրի Խվորովստովսկին նշել է, որ իրեն, որպես բազմազավակ հոր, շատ սրտամոտ է երեխաների թեման և այդ պատճառով մեծ ուրախությամբ է ընդունել այդ նախագծին մասնակցելու առաջարկությունը:

Բարեգործական միջոցառումը անցկացվել է երեխաների հարցերով լիազորների 10-րդ համառուսաստանյան հոբելյանական համագումարի լույսի ներքո, որն ընթանում է հոկտեմբերի 6-7-ին Մոսկվայում և նվիրված է «Պետական քաղաքականության ձևավորումը երեխաների դաստիարակության գործում, որպես ընտանիքի, հասարակության և պետության գերակա խնդիր» թեմային:
    Դիտվել է 484 անգամ