Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նացիստների հանցանքների հետևանքների դեմ պայքարը կատարաելագործվում է

10.08.2014


Գերմանիան կառավարության որոշմամբ կստեղծի նախկին տերերից նացիոնալ սոցիալիստների կողմից կոնֆիսկացված արվեստի գործերի որոնման միասնական կենտրոն: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նախարարների կաբինետը հաստատել է մշակույթի նախարար Մոնիկա Գրյութթերսի նախագիծը Մագդեբուրգ քաղաքում «Մշակութային արժեք ներկայացնող օբյեկտները վերադաձնելու գերմանական կենտրոն» ստեղծելու մասին: Այդ նախագծի համաձայն, մշակույթի առարկաների ծագման ուսումնասիրությամբ զբաղվող բոլոր ծառայությունները կմիավորվեն:

Կենտրոնում կաշխատի 20 մարդ:

«Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրում նացիոնալ-սոցիալիստների կողմից կոնֆիսկացված մշակութային օբյեկտների նկատմամբ»,- ասել է Գրյութթերսը: Կոլեկցիոներ Կոռնելիուս Գուրլիթի մոտ հայտնաբերված նկարների վերաբերյալ քննարկումները (նրա կտավների մի զգալի հատվածի ձեռքբերման հարցը անհայտ է և սպասում է դատարանի վճռին) ցույց տվեցին, որ գերմանական իշխանությունների գործադրած նախկին ջանքերը անբավարար են:

2012 թ.-ին Գուրլիթի բնակարանում հայտնաբերվել է հայտնի մոդեռնիստ նկարիչների մոտ 1300 կտավ: «Մյունխենյան հավաքածուում», որը Գերմանիայում անվանում են «Դարի գյուտ» կան այնպիսի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Պաբլո Պիկասոն, Մարկ Շագալը, Պիեռ Օգյուստ Ռենուարը, Անրի Մաթիսը, Էմիլ Նոլդը:
    Դիտվել է 384 անգամ