Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ժառանգները Չերչիլի կտավներով փորձում են վճարել պետական հարկերը

10.08.2014

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ժառանագները պետությանն առաջարկել են նրա կողմից վրձնած 38 նկարները որպես ժառանգության հարկ: Այդ մասին «bbc.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նկարների մեծ մասը գտնվում են Քենթի կոմսությունում, Չերչիլների տոհմական տանը, որը1966 թ.-ից բաց է այցելությունների համար: Ըստ արվեստի պատմաբան Դեվիդ Քումբսի այդ աշխատանքները «խոշոր պատմական և մշակութային նշանակության ազգային արժեքներ են»:

Նկարները պատկանելիս են եղել նախկին վարչապետի կրտսեր աղջկան՝ լեդի Մերի Սոումսին, ով ընթացիկ տարվա մայիսին վախճանվել է, իսկ իր մահից առաջ քաղաքական գործիչ հոր ստեղծած արվեստի գործերը կտակել է Մեծ Բրիտանիային՝ Չերչիլների տոհմական տան մեջ համընդհանուր ցուցադրության թողնելու պայմանով: Այժմ խնդիրն այն է, թե արդյո՞ք կհամաձայնի երկրի կառավարությունը ժառանգության հարկն ընդունել նկարներով: Դա կպարզվի միայն եկող տարի:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 40 տարեկան հասակից: Դրանից հետո նա հազվադեպ էր ճանապարհորդում առանց նկարչական պիտույքներով արկղի: Այդ արկղը նրա բնորոշմամբ դարձել էր «ընկեր», որը երբեք անհիմն պահանջներ չէր առաջադրում իրեն:

Ընդհանուր առմամբ Չերչիլը ստեղծել է 500 կտավ: Նրա ասելով նկարչությունը իր հմար հանգստանալու եղանակ էր:

Իր կյանքի օրոք Չերչիլը երբեմն այս կամ այն ծանոթին (Ֆրանկլին Ռուզվելտ, Դուայթ Էյզենհաուեր, Հարրի Թրումեն) նվիրում էր իր նկարներից: Դրանցից շատերը այժմ գտնվում են մասնավոր հավաքածոներում:

Չերչիլի մոտ հատկապես հաջող էին ստացվում բնապատկերները և քաղաքային տեսարանները: Փորձագետների կարծիքով դիմանկարները նրա նկարչության ուժեղ կողմերից չէին:
    Դիտվել է 361 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160