Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Հայ ֆեստ»-ը նախկին ԽՍՀՄ տարածքում գլխավոր փառատոներից մեկն է

10.09.2014


«Հայ ֆեստ-2014»-ը հանդիսատեսների մասնակցությամբ, ներկայացումների գեղարվեստական մակարդակով, դերասանների ներկայացուցչական կազմով նոր որակական մակարդակ էր այս թատերական միջազգային փառատոնի տարեգրության մեջ: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում ասաց «Հայ ֆեստ»-ի նախագահ Արթուր Ղուկասյանը:

Նրա ասելով երևանյան միջոցառման ժամանակ կայացան 4 ներկայացումների համաշխարհային պրիեմերաներ՝ «Խելագարի հիշատակարանը» (Մեծ Բրիտանիա), «Ջուրը գդալ-գդալ» (Հայաստան-ԱՄՆ), «Ճանճը» (Հայաստան) և «Հ.Գ.» (Ֆինլանդիա):

«Մենք այս տարի ունեցանք նաև տարբեր ժանրեր ներկայացնող հիանալի հայկական ծրագիր: Ամենաուրախալին այն է, որ երկու ներկայացումներ պատրաստվել էին հիմնականում առաջին կուրսում սովորող ուսանողների ուժերով և բոլորի գնահատմամբ ունեին շատ բարձր մակարդակ»,- նշեց փառատոնի նախագահը և ընդգծեց, որ ինքը նկատի ունի «Համլետը» և այս տարվա հիթը դարձած «Թմկաբերդի առումը» ներկայացումները:

Հիշատակելով, որ «Հայ ֆեստ-2014»-ը կրում էր «Փառատոնային իրարանցում» խորագիրը, Արթուր Ղուկասյանը նաև մեկնաբանեց այն հայեցակարգը, որով կառուցվում են ներկայացումները հանդիսատեսին ցուցադրելու մոտեցումները:

«Այստեղ չես տեսնի բուրժուական թատրոն, երբ դու գալիս ես մեծ զգացմունքներ ստանալու ակնկալիքներով»,-նշեց փառատոնի նախագահը՝ հանգամանորեն ներկայացնելով «բուրժուական թատրոն»-ի այն բնորոշիչները, որտեղ առաջնային է հանդիսատեսի սանրվածքը, հագուկապը, պահվածքը և այլն:

«Հայ ֆեստի» գլխավոր խնդիրներից մեկը հանդիսատես-բեմ կապի սերտաճումն է, նրանց առավելագույն ինտեգրումը, դերասան-հանդիսատես հաղորդակցման այնպիսի աստիճանին հասնելը, երբ այդ երկու կողմերը հայտնվում են նույն հոգեմտավոր տարածքում, դառնում մեկ ամբողջություն:

2014 թ.-ի հոկտեմբերի 1-8-ը կայացած «Հայ ֆեստ» միջազգային փառատոնը թվով 12-րդն էր: Այս միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 2003 թ.-ին: Ըստ որոշ գնահատականների, սկսած 2006 թ.-ից, «Հայ ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոներից մեկն է նախկին ԽՍՀՄ տարածքում:
    Դիտվել է 859 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ