Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հռոմի օպերայի երգչախումբը և նվագախումբը հեռացվել են աշխատանքից

10.10.2014


Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր հարված է հասցրել հաշխարհային օպերային մշակույթի խոշորագույն կենտրոններից մեկին՝ Հռոմի օպերային: Մշակութային օջախի վարչակազմը պատճառաբանելով ֆինանսական դժվարությունները և աշխատանքային վեճերը, ստիպված է եղել կատարել աննախադեպ քայլ և աշխատանքից ազատել հաստատության ողջ երչախմբին և նվագախմբին՝ ընդհանուր հաշվով 182 մարդու:

«Դա մահացու հարված է, ոչ միայն մայրաքաղաքի օպերային, այլև Հռոմի և ամբողջ Իտալիայի մշակույթին»,- հայտարարել է օպերայի աշխատողների արհմիության առաջնորդներից Պաոլո Տերրինոնին:

Հռոմի «Teatrodell’ Opera di Roma» օպերան բացվել է 1880 թ.-ին: Այն դժվար ֆինանսական իրավիճակում է արդեն երկար ժամանակ: Բացի ֆինանսականից այն լուրջ հիմնախնդիրներ ունի նաև կառավարման և արհմիությունների հետ կապված խնդիրների շուրջ: Վիճակը հատկապես ավելի է բարդացել վերջերս, երբ օպերայի աշխատակիցները սկսեել են հանդես գալ նաև բողոքի արտահայտության այնպիսի ծայրահեղ եղանակով, ինչպիսին գործադուլն է:

Իսկ երկու շաբաթ առաջ Հռոմի օպերայում իր աշխատանքը հրաժարվեց շարունակել 73-ամյա դիրիժոր Ռիկարդո Մուտին, ով օպերայի հետ համագործակցում էր արդեն 6 տարի: Նա ափսոսանքով բացատրել է, որ այլևս չի կարող ղեկավարել նվագախումբը, որին պատառ-պատառ են անում փոթորկոտ հակասությունները: Նրա հետ լիովին համաձայնվել է Հռոմի քաղաքագլուխ և օպերայի կառավարման խորհրդի նախագահ Իգնացիո Մարինոն, ով ասել է, որ իրավիճակն այնքան լուրջ է, որ թատրոնի առջև հայտնվել է ընտրություն կատարելու անհրաժեշտություն՝ կամ կնքել նոր պայմանագիր կամ փակվել: Մարինոն ճիշտ է համարել նաև աշխատակիցներին հեռացնելու քայլը: Նա հույս ունի, որ դա համաշխարհային համբավ վայելող երաժշտական հաստատությանը հնարավորություն կտա վերածնվելու:

Աշխատանքից զանգվածային հեռացումը նշանակում է պայմանագրերի լուծարում: Դա իր հերթին նշանակում է, որ ազատված արտիստները, ցանկության դեպքում կարող են աշխատանքը շարունակել ազատ կարգով, այսինքն չեն ստանա ավանդական ամսավճար: Դա հնարավորություն կտա օպերային խնայելու տարեկան 3,4 մլն եվրո; Նշենք, որ օպրային թատրոնի բյուջեն կազմում է 12 մլն եվրո:

Հռոմի օպերան փողի ծայրահեղ կարիքի մեջ է հայտնվել: Ծախսերն ավելանում են, իսկ հանդիսատեսների թիվը աստիճանաբար պակասում: Հաստատության պարտքերն, արդեն, գերազանցում են 40 մլն եվրոն: Մինչև վերջերս այն մի կերպ կարողանում էր գոյատևել Իտալիայի կառավարության և Հռոմի քաղաքապետարանի սուբսիդավորման շնորհիվ:

Հռոմի օպերայի գլխավոր կառավարիչ Կարլո Ֆուորտեն չի կարծում, որ ինչ-որ ողբերգական իրավիճակ է առաջացել: Նրա խոսքերով շատ եվրոպական օպերաներ են անցել ազատ պայմանագրային եղանակի: Այնպես որ «իտալական օպերան ամբողջ մոլորակի առջևից չի քայլում», այլ միայն ետ չի մնում մյուսներից: Նրա կարծիքով աշխատանքի կազմակերպման այս մոդելը իտալական օպերայի համար վաղուց է հասունացել, բայց միայն հիմա է քայլ արվել խոր փոփոխություններ կատարելու ուղղությամբ:
    Դիտվել է 941 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ