Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շվեյցարիայում հոսպիտալացվել է Շարլ Ազնավուրը

10.10.2014

Շարլ Ազնավուրը վերջին օրերին իրեն տառապանք պատճառող ինչ-որ ինֆեկցիայի պատճառով հոսպիտալացվել է Շվեյցարիայում: Այդ մասին «ria.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Երգիչի հիվանդության մասին տեղեկությունը տարածել է ուրբաթ երեկոյան Ժնևում նախատեսված համերգի կազմակերպիչը:

Թե ինչ հիվանդությամբ է տառապում 90-ամյա երգիչը և ինչպիսի գնահատական են տալիս նրա առողջական վիճակին բժիշկները «Ֆրանս-Պրեսս» գործակալությունը չի հայտնում, տեղեկացնում է ռուսական լրատվամիջոցը:

Վերջին ամիսների ընթացքում Ազնավուրը հյուրախաղերով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:

Շարլ Ազնավուրը «Time» հանդեսի և «CNN»-ի հարցումների համաձայն ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային երգիչը: Նա ավելի քան 1000 երգի հեղինակ է, որոնց զգալի մասը կատարել է ինքը, իսկ մի մեծ հատված էլ եղել է Բոբ Դիլանի, Լայզա Մինելիի, Խուլիո Իգլեսիասի և այլ ոչ պակաս հայտնի երգիչների երգացանկերի մաս: Նրա ստեղծագործական կարիերայի ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:

Որպես դերասան նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում:

Շարլ Ազնավուրը հանդիսանում է UNESCO-ում Հայաստանի Հանրապետության պատվավոր դեսպանը:
    Դիտվել է 682 անգամ