Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Տաշիր»-ը կառուցում է «Տաբակերկան»

10.14.2014


«Տաշիր» ընկերությունների խումբը հանդես կգա որպես Օլեգ Տոբակովի թատրոնի 19,6 հազար քառակուսի մետր մակերես զբաղեցնող բազմագործառույթ համալիրի շինարարության երկրորդ հերթի գլխավոր կապալառու: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Ինչպես ասվում է «Տաշիր»-ի տարածած հաղորդագրության մեջ, բազմագործառույթ համալիրը, որտեղ պետք է տեղավորվի լեգենդար «Տաբակերկա» թատրոնը, կառուցվում է 2007 թ.-ից: Ընթացիկ տարվա սեպտեմբերից, համաձայն Մոսկվայի քաղաքային պետական փորձագիտական կազմակերպության դրական եզրակացության, շինարարության բոլոր հատվածներն ավարտին հասցնելու գործը սկսել է իրականացնել «Տաշիրը»:

«Համալիրն իր մեջ է ընդգրկում Օլեգ Տոբակովի թատրոնի շենքը՝ 368 տեղանոց հանդիսասրահով, վարչա-տեխնիկական շենքը և 267 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղին»,- նշվում է նույն հաղորդագրության մեջ:

Խոսք է գնում նաև այն մասին, որ ավելի վաղ «Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է առաջին հերթի շինարարությունը, իրականացրել է հարակից տարածքի բարեկարգումը, ավարտել է ճակատային և երեսապատման աշխատանքները, ինչպես նաև կատարվել է համալիրի տեխնիկական հարդարման աշխատանքների որոշ մասը:

«Տաշիր» ընկերությունների խումբը ստեղծվել է 1999 թ.-ին: 2004 թ.-ին ընկերությունը մուտք է գործել Մոսկվայի զարգացման և անշարժ գույքի շուկա: Այսօր այս հաստատության գործող, կառուցվող և նախագծվող անշարժ գույքի օբյեկտների ընդհանուր մակերեսը ավելի քան 4,5 մլն քառակուսի մետր է: Ընկերության հիմնական սեփականատերը Սամվել Կարապետյանն է:
    Դիտվել է 817 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337>>հաջորդ