Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Թատերական Լոռին» կնշանավորվի նաև Սոս Սարգսյանի հուշարձանի բացմամբ

10.15.2014


Այսօր Ալավերդիի մշակույթի տանը մեկնարկեց «Թատերական Լոռի» 4-րդ միջազգային փառատոնը: Միջոցառումը, որը հանրապետական մասշտաբով շատ ավելի հին պատմություն ունի (այդ կարգավիճակով այն արդեն 22-րդն է), նվերված է ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, հայ թատրոնի նահապետ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին։

Փառատոնը մեկնարկեց մեծ դերասանի հիմնադրած Համազգային թատրոնը: Հանդիսատեսին ներկայացվեց Վիլյամ Սարոյանի «Մեկ բաժակ բարություն» պիեսը՝ Սոս Սարգսյանի բեմադրությամբ:

Փառատոնը յուրահատուկ է նաև այն բանով, որ այնտեղ ընդգրկված են այնպիսի ներկայացումներ, որոնք առընչվում են հանրապետությունում այսօր նշվող մի շարք հոբելյանական իրադարձությունների: Այսպես, Կոմիտասի 145-ամյակի կապակցությամբ կներկայացվի «Կոմիտաս. եկել եմ» ներկայացումը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հանդես կգա Շեքսպիրի «Ջոն արքա»-ի բեմադրությամբ,, այդ օրերին կգործի նաև Հ. Ղափլանյանի կյանքն ու ստեղծագործական ուղուն նվիրված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես։

Բացի այդ, հանրաճանաչ դրամատուրգ Ժիրայր Անանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ «Մեր տան տերերը» կատակերգությամբ հանդես կգա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը: Իսկ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի 85-ամյա հոբելյանը այս միջոցառման շրջանակներում կնշանավորվի թատրոնի ուղին ներկայացնող թատերագիտական ելույթներով, այնուհետև` Վիգեն Ստեփանյանի «Բրեմենյան երաժիշտներ» երաժշտական հեքիաթով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հանդես կգա «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» ներկայացոումով (ըստ Լևոն-Զավեն Սյուրմելյանի համանուն վեպի):

«Թատերական Լոռու» շրջանակում «Ռուսսկի միր» հիմնադրամի աջակցությամբ կանցկացվի «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը. կմասնակցեն ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական և Չեխովի քաղաքային դրամատիկական, Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոններն ու էլի միշարք ռուսալեզու թատերախմբեր։

Փառատոնի ծրագրում նախատեսված են նաև վարպետության դասընթացներ, ստեղծագործական քննարկումներ, հանդիպումներ, մասնակից թատերախմբերի էքսկուրսիաներ:

Նշենք, որ փառատոնի եզրափակիչ օրը՝ հոկտեմբերի 26-ը, նույնպես կնշանավորվի հիշարժան իրադարձությամբ: Ստեփանավանում կբացվի Սոս Սարգսյանի հուշարձանը:
    Դիտվել է 521 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ