Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամեն ինչի հիմքերի հիմքը՝ ըստ երկրի նախագահի

10.15.2014

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել գյուղական բնակավայրերի թանգարանների աշխատողներին օժանդակություն ցուցաբերելու գաղափարին:

Վ. Պուտինը հոկտեմբերի 15-ին ռուս մեծ բանաստեղծի 200-ամյակի առթիվ այցելել է Միխաիլ Լերմոնտովի պետական «Տարխանի» թանգարան-արգելոց, որտեղ էլ այդ հարցով նրան է դիմել ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկին: Նա խնդրել է, որպեսզի նախագահը կարծիք հայտնի գյուղերի թանգարանային աշխատողներին օժանդակելու հատուկ ծրագիր պատրաստելու գաղափարի մասին: Մեդինսկին ասել է, որ այդ ծրագիրը կարող է մշակվել գյուղերում աշխատող բժիշկներին և ուսուցիչներին ցուցաբերվող օգնության գործող սկզբունքների նմանությամբ:

«Ներկայացրեք գրավոր առաջարկություն»,- հանձնարարել է Պուտինը: Նա նաև ընդգծել է, որ «այնպիսի կենտրոնների, ինչպիսին սա է («Տարխանի»-ն), պետք է օժանդակություն ցուցաբերել»: Ապա երկրի նախագահը ընդգծել է «Դա ամեն ինչի հիմքերի հիմքն է՝ մշակույթի, լեզվի»:
    Դիտվել է 415 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102