Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումը կցուցադրվի 16-րդ դարից պահպանված դեկորացիաների միջավայրում

10.15.2014

Ռուս հայտնի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին Իտալիայի Վիչենցե քաղաքի Օլիմպիկո թատրոնում կներկայացնի իր նոր «Էդիպը Կոլոնեում» բեմադրությունը՝ ըստ Սոֆոկլեսի համանուն ողբերգության: Այդ մասին Կոնչալովսկու պրոդյուսերական կենտրոնի տեղեկատվույունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Ներկայացման գործողությունները կենտրոնացվել են Կրեոնտի, Թեսևսի և Պոլոնիկայի միջև ընթացող պայքարի վրա, որոնցից յուրաքանչյուր ցանկանում էր իր ազդեցության ոլորտում տեսնել՝ Էդիպին ու նրա դստերը՝ Անտիգոնեին:

Կոնչալովսկու այս հեղինակային բեմադրությունում բացակայում են սոֆոկլեսյան մի քանի կերպարներ, իսկ որոշներն էլ միացվել են մեկ կերպարի մեջ:

Նեկայացումն ունի կամերային բնույթ, մենախոսությունների մի մասը կրճատված են:

Տղամարդկանց բոլոր գլխավոր դերակատարները իտալացիներ են ( Ֆեդերիկո Վաննի, Անտոնիո Գարջուլո և Ջուզեպե Բիզոնիո), իսկ Անտիգոնեի դերում հանդես կգա ռուսաստանցի դերասանուհի Յուլիա Վիսոցկայան:

Ներկայացման լեզուն իտալերենն է:

«Սոֆոկլեսը, Էսքիլոսը, Շեքսպիրը, Չեխովը, Սթրինդբերգը ստեղծել են գործեր, որոնք կարելի է ասել հավերժական են և որոնց մեջ կարելի է գտնել ինչ-որ ընդհանուր բան: Այդ ընդհանուրը մարդու և աշխարհի գաղտնիքը հասկանալու փորձն է: Փորձել հասկանալ չի նշանակում գիտակցել: Հենց այդ պատճառով այդ ստեղծագործությունները հանելուկային են: Եվ ամեն անգամ ռեժիսորը ձգտում է հասկանալ տիեզերքի և մարդու հենց այն նույն գաղտնիքը»,-ասել է Կոնչալովսկին:

Նրա ասելով Սոֆոկլեսին կամ Չեխովին բեմադրելը միատեսակ բարդություն ունի, որովհետև քեզ զգում ես ապակե բուրգի մակերևույթին մագլցողի վիճակում: «Յուրաքանչյուր դար ունի այդ մեծ ստեղծագործությունների իր նշանավոր ընթերցումները»:

Օլիմպիկո թատրոնը (Teatro Olimpico)-ն աշխարհի հնագույն գործող թատրոններից մեկն է: Այն բացվել է 1585 թ.-ին: Խորհրդանշական է, որ այս թատրոնի առաջին ներկայացումը եղել է հենց «Էդիպը Կոլոնեում»-ը: Թատրոնում մինչև այսօր պահպանվել են բնօրինակ դեկորացիաներ, որոնց միջավայրում էլ ներկայացվելու է Կոնչալովսկու բեմադրությունը:
    Դիտվել է 920 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ