Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացվել է «Օսկար-2015»-ի արարողության վարողը

10.16.2014


Հոլլիվուդի դերասան Նիլ Պատրիկ Հարրիսը կվարի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 87-րդ արարողությունը, որը կկայանա 2015 թ.-ի փետրվարին: Այդ մասին Ամերիկյան կինոակադեմիայի մամլո ծառայության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Այդ որոշումը կայացրել են արարողության պրոդյուսերներ Քրեյգ Զադանը և Նիլ Մերոնը: «Մենք ուրախ ենք հայտնել, որ Նիլը իր ձեռքը կվերցնի շոուի անցկացումը: Մենք կարող ենք տեսնել նրա բազմակողմանի տաղանդի համատեղումը համաշխարհային բեմի վրա»,- ասել է Մերոնը:

Հարրիսն իր հերթին նշել է, որ իր համար «մեծ պատիվ է Ամերիկյան կիոարվեստի ակադեմիայի առաջարկությունը»: Նա ասել է, որ դա իր կյանքի երազանքն է եղել:

Ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը Հարրիսին անվանել է անգերազանցելի արտիստ: Նա հույս ունի, որ դերասանը իդեալականորեն կտնօրինի շոուն և կապահովի հադիսասրահի համար անմոռանալի տպավորություններ:

Հարրիսը հայտնի է կատակերգական «Ինչպես ես դիմավորեցի ձեր մայրիկին» հեռուստասերիալից, «Անհայտացածը» և «Աստեղային դեսանտ» ֆիլմերից
    Դիտվել է 405 անգամ