Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վավերագրական պիեսի թատրոնը հայտնվել է «օդում»

10.16.2014


Մոսկվայի «Տեատր.Դոկ» թատրոնը, որը 20 տարի գործում էր Տրյոխպրուդնու նրբանցքի բնակելի շենքի վարձակալած նկուղում, հայտնվել է «օդում»: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրապարակումներ են թողարկել գրեթե բոլոր ռուսական լրատվամիջոցները:

Բանն այն է, որ Մոսկվայի քաղաքապետարանը վարձակալած այդ տարածքում հայտնաբերել է ներքին հատակագծի անօրինական վերափոխումներ և այդ հիմքով չեղյալ է համարել թատրոնի հետ տարածքի վարձակալման պայմանագիրը:

«Ցանկացած պահի մեզ կարող են ստիպողաբար հեռացնել շենքից, սակայն «Տեատր.Դոկ» թատրոնը կշարունակի աշխատանքը նույնիսկ գարաժում: Ցանկացած այլ տեղում մենք կանենք այն, ինչ-որ անում էինք մինչև հիմա»,- ասել է թատրոնի տնօրեն Ելենա Գրեմինան:

Նա նաև ասել է, որ շատ գործընկերներ արդեն, որպես օժանդակություն, առաջարկել են իրենց հարթակները, այդ թվում նաև «Պիոներ» կինոթատրոնը և «Ֆլակոն» դիզայն-գործարանը:
Սակայն թատերախմբի համար հարազատ դարձած նկուղային հարկը դերասանները չեն ցանկանում լքել: «Այս բեմը մեզ համար շատ թանկ է»,- հայտարարել են նրանք:

«Տեատր.Դոկ»-ը՝ վավերագրական պիեսի թատրոնը, հիմնադրվել է 2002 թ.-ին դրամատուրգներ Միխաիլ Ուգարովի, Ելենա Գրեմինայի և Ալեքսանդր Ռոդիոնովի կողմից, ովքեր վարձակալել են Մոսկվայի Տրյոխպրուդնու նրբանցքում գտնվող բնակելի նկուղային հարկը:
    Դիտվել է 449 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325>>հաջորդ