Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոն-ստուդիային է տրամադրվել արտադրական մի ամբողջ համալիր

10.17.2014


Սանկտ Պետերբուրգի թատրոնները հավանություն են տվել «Բաց բեմ» անունը կրող նախագծին, որը նախատեսում է օժանդակության ցուցաբերում սեփական հարթակները չունեցող «փոքր» թատերական կոլեկտիվներին: Այդ մասին «sobaka.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Բաց բեմը» ձևաչափում թատերական կոլեկտիվները չեն պարտավորվելու փոխել իրենց կառուցվածքը կամ հաստիքները, պահպանելու են իրենց ինքնավարությունը և առանձին ֆինանսավորումը: Այս նախաձեռնությունը միայն օժանդակելու է «փոքր» թատերախմբերին կազմակերպել ներկայացումներ:

Բացի այդ, այս նախագծի շրջանակներում քաղաքի «Ուրան» կինոթատրոնում կբացվի բազմագործառույթ մշակութային կենտրոն, որը կղեկավարի «Փոստ» թատրոնի հիմնադիր Դմիտրի Վոլկոստրելովը, ում ղեկավարած կոլեկտիվը նույնպես անկախ է, չունի սեփական բեմահարթակը և իր աշխատանքները կազմակերպում է, հիմնականում ոչ թատերական միջավայրերում:

«Պետերբուրգյան օրագիր» պարբերականը գրում է, որ քաղաքն արդեն ունի այդպիսի համագործակցության փորձ: Բավականին երկար ժամանակ Լև Ստուկալօվի «Մեր թատրոնը» ազատ թատերախումբը դարձել էր «Պետերբուրգ-համերգի» բաղադրիչներից մեկը, իսկ «Անձրևների թատրոնը» այսօր էլ հաջողությամբ գործում է, որպես ֆոնտանկայի Երիտասարդական թատրոնի կառուցվածքյին ստորաբաժանում:

Այս տարի «Ոչ մեծ դրամատիկական թատրոն» ստուդիային համաքաղաքային «Բաց բեմ» նախագիծն իրականացնելու համար տրամադրվել է արտադրական նախկին շենքերի մի համալիր (հասցեն՝ Սանկտ Պետերբուրգ Միխայլովի 14): Եկող տարի կսկսվեն այդ համալիրի կապիտալ վերանորոգման և հարդարման աշխատանքների նախագծման աշխատաքները:
    Դիտվել է 506 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340>>հաջորդ