Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մի քանի օր առաջ անհետացած դերասանուհին հայտնաբերվել է մահացած

10.17.2014


Օրերս անհետացած հոլլիվուդյան դերասանուհի Միսթի Ափհեմը հայտնաբերվել է մահացած՝ Վաշինգթոնի նահանգում: Այդ մասին «US Weekly» տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Նույնականության արարողություն դեռ չի անցկացվել, սակայն մահացածի պայուսակում հայտնաբերվել են Ափհեմի անունով փաստաթղտեր:

2013 թ.-ին նկարահանված «Օգոստոս» ֆիլմի աստղին վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 5-ին: Նրա բացակայությունը սկզբում անհանգստացրել է հարազատներին: Միայն Միսթիին մեկ շաբաթ փնտրելուց և չգտնելուց հետո նրա հայրը դիմել է ոստիկանությանը:

32-ամյա դերասանուհու հայրն ավելի վաղ նկատել է, որ վերջերս աղջիկը ճնշված վիճակում էր և տարօրինակ խոսակցություններ էր վարում իր հավանական հեռանալու մասին:

«Օգոստոս» կինոնկարում, որը նկարահանվել է ըստ Թրեյսի Լեթսի պիեսի, Ափհեմը կատարում էր սպասուհու դերը: Նրա հաջող դերակատարումներից են նաև «Սառած գետը» և «Ջանգո ազատագրվածը» ֆիլմերում խաղացած կերպարները:
    Դիտվել է 360 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171