Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրավիրյալ դերասանները մայրաքաղաքում բնակարան կստանան զեղջված հիպոտեքով

10.17.2014

Մոսկվայի թատրոնների հրավիրյալ դերասանները բնակարաններ կարող են ստանալ զեջված հիպոտեքով: Այդ մասին «m24.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax.ru»-ին:

Հայտնվում է, որ Մոսկվայի քաղաքային դումային արընթեր «Մայրաքաղաքի մշակութային գործիչների» արտադրամասի նախագահ, Վլադիմիր Մայակովսկու անվան թատրոնի տնօրեն Լեոնիդ Օշարինը ասել է, որ զեղջով հիպոտեքի մասին որոշումն ընդունվել է 5 օր առաջ և խոսքն առայժմ միայն Մոսկվայի մարզի քաղաքների բնակարանների մասին է:

Սակայն Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթիև զանգվածային հաղորդակցության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովը նշել է, որ ապագայում հրավիրված դերասանները, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կստանան զեղջված գներով բնակարաններ ստանալ նաև Մոսկվա քաղաքում:

Նշենք, որ 2013թ–ի աշնանը Մոսկվայի դուման և քաղաքային իշխանությունները քննարկել էին հրավիրյալ դերասանների համար հանրակացարաններ կառուցելու հնարավորության հարցը, սակայն նախագիծն այդպես էլ կյանքի չի կոչվել:
    Դիտվել է 783 անգամ