Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուկրաինացիները ձեռք են բերում 20 մլն դոլարից սկսվող արժեքով բնակարաններ

10.18.2014


Ռուսաստանցի արտիստուհի Իրինա Մալիշևան, ով ԽՍՀՄ-ում հայտնի է դարձել 1975 թ.-ին նկարահանված «100 օր մանկությունից հետո» ֆիլմով, արդեն մոտ 15 տարի զբաղվում է Մերձմոսկվայի բնակավայրերի անշարժ գույքի առևտրով: Այդ մասին «realty.vesti.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Դերասանուհու ասելով այդ գործունեությունն օգնում է բավականաչափ վաստակել ապահով ապրելու համար, իսկ ստեղծագործական գործունեությունը իր համար վերածվել է հոբբի:

Անշարժ գույքի առևտրային միջնորդությամբ զբաղվելու հարցում նրան նախնական ուղղություն է ցույց տվել ծանոթուհիներից մեկը: Իսկ այժմ նրա գործերը ընթանում են բավականաչափ հաջող: Նա խոստովանում է, որ հաճախորդների հետ ընդհանուր համաձայնության գալու հարցում օգնում է նաև այն, որ նրանցից շատերը իրեն ճանաչում են որպես դերասանուհու:

Մալիշևան ասում է, որ Մոսկվայի անշարժ գույքի գործակալությունում աշխատում են շատ պատահական մարդիկ, ովքեր ոչ միայն անպարտաճանաչ են, այլև շատ անփույթ են վերաբերում գործին:

Դերասանուհին գտնում է,որ 2014 թ.-ին Մերձմոսկվայի անշարժ գույքի շուկայի առանձնահատկությունն այն է, որ ընթանում է «Ուկրաինայի դրոշի ներքո»:

Ըստ նրա, այդ երկրի քաղաքացիները տարավա ընթացքում գնել են ոչ միայն «էկոնոմ» տարբերակի բնակարաններ, այլև ձեռք են բերել ռեկորդային գին ունեցող անշարժ գույքի բնակելի օբյեկտներ, որոնց գինը սկսվում է 20 մլն դոլարից:
    Դիտվել է 746 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396