Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երևանյան միջազգային փառատոնի մրցանակակիր ֆիլմը աչքի է ընկել նաև Լոնդոնում

10.19.2014


Ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիրցկու «Ցեղը» ֆիլմը, որը «Ոսկե ծիրան- 2014» երևանյան 11-րդ միջազգայինկինոփառատոնում արժանացել էր 1-ին մրցանակի Լոնդոնի 58-րդ ավանդական միջազգային փառատոնում շահել է «Լավագույն լիամետրաժ դեբյուտ» մրցանակը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Հիշեցնենք, որ կինոնկարը խուլհամր անչափահասների մասին է, ամբողջությամբ նկարահանված է ժեստերի լեզվով և ցուցադրվում է առանց սուբտիտրերի:

Իսկ Բրիտանիայում 1956 թ.-ից անցկացվող այդ կինոստուգատեսում հաղթող է ճանաչվել կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը, որը Ռուսաստանի կողմից ներկայացվել է Ամերիկյան կինոակադեմիայի 2015թ.-ին անցկացվելիք «Օսկար» մրցանակաբաշխությանը:
    Դիտվել է 447 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180