Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մայրաքաղաքի բնակիչները քանդակի մեջ դիտարկել էին սեքս-խաղալիքի ակնարկ

10.19.2014


Անահյտ անձինք շարքից հանել են Փարիզի Վանդոմի հրապարակում վերջերս տեղադրված և մեծ աղմուկ հանած ավանգարդիստական արվեստի ստեղծագործությունը, որի հեղինակը ամերիկացի արվեստագետ Պոլ Մքքարթին է: Այդ մասին «europe1»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Մքքարթին, ով հայտնի է իր աղմկահարույց ինստալիացիաներով և պրովոկացիոն խաղարկումներով, Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրել էր ռետինե կանաչ թաղանթից պատրաստված 24 մետրանոց քանդակագործական աշխատանք, որը անվանել էր «Ծառ»: Այդ «ծառը» իր ձևով իրոք հիշեցնում է եղևնի, սակայն ֆրանսիացի լրագրողները և մայրաքաղաքի բնակիչները դրա մեջ դիտարկել էին սեքս-խաղալիքի ակնարկ:

«Անհայյտ անձինք կտրել են քանդակը տեղում պահող լարերը, օգտվելով պահակների կարճ բացակայությունից: Ինստալացիան փլվել է»,- հայտնել են Ֆրանսիայի մայաքաղաքի ոստիկանության աղբյուրները:

Փարիզի քաղաքագլուխը դատապարտել է «Ծառը» տապալողներին և արվեստագետի ազատ մտածողությունը ոտնահարողներին:

Այդ ինստալացիան Փարիզում էր հայտնվել ժամանակակից արվեստի ««Պատի ետևում» նախագծի շրջանակներում, որը պիտի տեղի ունենա հոկտեմբերի 23-26-ին:

Ավելացնենք, որ քանդակի տեղադրումից շատ չանցած ֆրանսիական ԶԼՄ-ները և համացանցի օգտատերերը ուղղակի երկիծական արշավ էին սկսել այդ գործի բովանդակության և իմաստի կապակցությամբ:

Իսկ հինգշաբթի երեկոյան փարիզեցիները իրենց դժգոհությունը «Ծառի» հեղինակի նկատմամբ արտահայտել են նաև կոպիտ ուժի գործադրմամբ: Ինչ-որ անհայտ մարդիկ հարձակվել են Մքքարթիի վրա, երեք անգամ հարվածել դեմքին և ասել, որ նա ֆրանսիացի չի և նրա քանդակը չպետք է լինի քաղաքի հրապարակում:

Հարձակվողներին հայտնաբերել չի հաջողվել:
    Դիտվել է 385 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160</