Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փարիզը համալրվեց ժամանակակից արվեստի ևս մեկ խոշոր հաստատությամբ

10.21.2014

Նախօրեին՝ հոկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը հանդիսավորությամբ բացել է Փարիզի ժամանակակից արվեստի նոր մշակութային կենտրոնը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Loui Vuitton» հիմնադրամին պատկանող այս հաստատությունը կառուցվել է ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Արնոյի միջոցներով, ով ոչ միայն շքեղության առարկաներ արտադրող և իրացնող «LVMH» ընկերության սեփականատերն է, այլև տնօրինում է ժամանակակից արվեստի ստեղծագործությունների հսկայական հավաքածոյի:

Իր թանգարանի ստեղծման աշխատանքներում Արնոն ներգրավել է ամենահայտնի և իր ծառայությունների համար շատ բարձր գին պահանջող, մեր օրերի ամենահայտնի ճարտարապետներից մեկին՝ 85-ամյա Ֆրենկ Գեհրիին, ով ֆրանսիացի միլիարդատիրոջ հիացմունքին արժանացած Սոլոմոն Գուգենհեյմի հիմնադրամի կողմից իսպանական Բիլբաո քաղաքում կառուցված ժամանակակից արվեստի թանգարանի շենքի ճարտարապետն է: Արնոն որոշել է, որ նման գեղագիտական մոտեցումներով մի շենք էլ ինքը պետք է կառուցի իր հայրենիքում:

Եվ ահա, այսօր նրա ցանկությունն արդեն իրականություն է դարձել: Թանգարանի շենքը, որն ունի 46 մետր բարձրություն, կանգնեցված է Փարիզի պատմական Բուլոնյան անտառում: Շենքի ապակե թաղանթը, որ անվանել են 12 «առագաստ», պատրաստված է 3,8 հազար ապակյա վահանակներից, որոնցից յուրաքանչյուրի վրա արված է յուրահատուկ մի նախշ: Թանգարանի պատշգամբներից բացվում են հիանալի տեսարաններ քաղաքից ու շրջակայքից:

Որպեսզի կատարի միլիարդատիրոջ բոլոր պահանջները, Գեհրին ապագա կառույցի համար պատրաստել է 60 տարբեր մակետ: Օբյեկտի վերջնական արժեքը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ սկզբնական նախահաշվային փաստաթղթերում շրջանառվել է 112 մլն եվրոյի մասին գինը, որն, անշուշտ, 12 տարի շարունակվող շինարարության ընթացքում, ենթադրվում է, որ պետք է որ գերազանցված կլինի: Նախագծի մշակման և շինարարական աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 100 ինժեներ: Շենքի կառուցման մեջ կիրառվել են 30 նոր տեխնոլոգիական մոտեցումներ, որոնք պատենտավորվել են և պաշտպանված են, որպես հեղինակային նորամուծություններ:

«Հիանալի շենք է, դուք մեծ երևակայության տեր եք, սա 21-րդ դարի իսկական ճարտարապետություն է»,- ճարտարապետին իր գնահատականն է տվել Ֆրանսիայի նախագահը՝ թանգարանի շենքի բացման արարողության ժամանակ:

Թանգարանն ունի 10 խոշոր ցուցասրահ, ինչպես նաև լսարաններ, համերգային դահլիճներ, կինոյի և տեսագրությունների սրահներ: Այս պահին թանգարանում ցուցադրվում են բացման համար հատուկ պատրաստված մեկ տասյակ մոդեռն ինստալացիաներ, ինչպես նաև շենքի 60 ճարտարապետական մակետները: Արնոյի հիմնական հավաքածոն ցուցադրանքի կդրվի 2015 թ.-ի սկզբներին:

Թանգարանը կսկսի աշխատել հոկտեմբերի 27-ից՝ վճարովի ռեժիմով: Իսկ դրան նախորդող երեք օրերին փարիզյան նոր մշակութային հաստատությունը իր դռները անվճար բաց կպահի բոլոր այցելուների առաջ: Ենթադրվում է, որ տարեկան այստեղ կայցելի 600-700 հազար մարդ:

Փարիզի քաղաքապետարանի հետ կնքված հողատարածքի վարձակալման պայմանագրի համաձայն, շենքը, որպես սեփականություն, քաղաքին կանցնի 55 տարի հետո:
    Դիտվել է 865 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ