Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կանդինսկու անվան մրցույթի եզրափակիչում ընտրվել են 9 հեղինակի աշխատանքներ

10.21.2014

Ռուսաստանում անցկացվող ժամանակակից արվեստի ոլորտում Կանդինսկու անվան անկախ մրցույթի միջազգային ժյուրին ընտրել է եզրափակիչ փուլ անցած 9 աշխատանք, որոնցից 3-ը կհռչակվեն հաղթողներ: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ».-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Կանդինսկու անվան անկախ մրցույթն այն հազվադեպ ստուգատեսերից է, որին մասնակցության հայտ կարելի է ներկայացվել նաև ինքնաառաջադրմամբ:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանա Դեկտեմբերի 11-ին:

Մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգը, որը կոչվում է «Տարվա նախագիծ» հաղթողի համար նախատեսում է 40 հազար եվրոյի պարգև: Մեկ այլ անվանակարգում, որը կրում է «Երիտասարդ նկարիչ» անվանումը, սահմանված է 10 հազար եվրոյի պարգև:

Նշենք, որ այս տարի այս մրցանակաբաշխությունում արդեն եղածներին ավելացվել է ևս մեկը ՝ «Գիտական աշխատանք: Ժամանակակից արվեստի պատմություն և տեսություն» անվանակարգը:

Մրցույթի աշխատանքները ցուցադրվում են Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում:

Միջոցառման կազմակերպիչն է «Breus Foundation» հիմնադրամը:

Վասիլի Կանդինսկին (1866-1944) ռուս նշանավոր նկարիչ և գեղանկարչության տեսաբան է: Նա համարվում է աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը:
    Դիտվել է 814 անգամ