Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսիի նկարի վրա վանդալները ներկ են լցրել

10.21.2014

Փողոցի հայտնի, բայց չբացահայտվող նկարիչ Բենքսին Բրիսթոլի քաղաքային նավանորոգման շենքերից մեկի պատին պատկերել է Յան Վերմեերի «Մարգարիտով ականջողով աղջիկը» նկարի ծաղրանմանությունը:

Բենքսիի կայքը արդեն հաստատվել է այդ գրաֆֆիտի իսկությունը:

Իր նոր ստեղծագործությունը Բենքսին անվանել է «Աղջիկը վրան անցք բացած թմբկաթաղանթով: Իսկ ականջողի դերը կատարում է պատին ամրացված ազդանշանային արկղը:
Սակայն այդ նկարը հայտնաբերելուց հետո վանդալները Բենքսիի նկարի վրա են շրջել մուգ գույնի ներկ, հաղորդում է «BBC»-ն:

Ասենք, որ Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ էլ օրերս պնդում էին որ վանդալիզմի, նենգասպառնալիքի ու կեղծարարությունների մեղադրանքով փողոցի նկարիչը ձերբակալվել է: Սակայն այդ լուրը բրիտանական լրատվամիջոցները հերքում են:
    Դիտվել է 845 անգամ