Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է առաջին տիկնանց և առաջին մեծության աստղերի կուտյուրեն

10.22.2014


Մահացել է ամերիկյան նորաձևության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Օսկար դե լա Ռենտան: Խեոսելով այս կուտյուրեի մասին, նրա ռուսաստանցի գործընկեր Վալենտին Յուդաշկինը ասել է, որ Ռենտան անսովոր ճաշակի մարդ էր և հանդիսանում էր ամերիկյան ճաշակի մարմնացում «առանց որի չէր կարող իրեն դրսևորել «Օսկար» մրցանակաբաշխության ոչ մի կարմիր գորգ»: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Դոմինիկյան հանրապետությունում ծնված երիտասարդ Ռենտան 18 տարեկանում, նկարչություն սովորելու նպատակով, տեղափոխվում է Մադրիդ: Այնտեղ նա ծանոթանում է հագուստի հայտնի դիզայներ Քրիստոբել Բալենսիագայի հետ, որի ոգեշնչմամբ էլ մեկնում է Փարիզ և աշխատանքի անցնում «Lanvin» մոդայի տանը:

50-ականների վերջին նա արդեն ԱՄՆ-ում էր:

Նրա հեղինակած հագուստները շատ էին դուր գալիս Ժակլին Քենեդիին: Նա հագուստներ է կարել նաև տարբեր ժամանակաշրջաններում ԱՄՆ-ի սպիտակ տան տիիրուհին դարձած Նենսի Ռեյգանի, Հիլարի Քլինթոնի, Լորա Բուշի և Միշել Օբամայի համար:

Լորա Բուշը և Հիլարի Քլինթոնը հենց նրա հեղինակած շրջազգեստներով են ներկա գտնվել նախագահ ընտրված իրենց ամուսինների երդմնակալության արարողությանը:

Օսկար դե լա Ռենտայի զգեստներն են հագել նաև Օդրի Հեփբըրնը, Քեմերոն Դիասը, Էմի Ադամսը և շատ այլ հայտնի աստղեր: Նրա վերջին ստեղծագործությունը եղել է Հոլլիվուդի երբեմնի թիվ մեկ ամուրի Ջորջ Քլունիի հարսնացու Ամալ Ալլամուդդինի հարսանեկան զգեստը:
Ն
    Դիտվել է 590 անգամ