Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սիմփսոնների» հեղինակներին մեղադրում են գրագողության մեջ և պահանջում $280 մլն

10.22.2014

Ամերիկացի դերասան Ֆրենկ Սիվերոն 250 մլն դոլար փոխհատուցման դատական հայց է ներկայացրել «Սիմփսոնները» հայտնի մուլտսերիալի հեղինակների դեմ: Այդ մասին «The Hollywood Reporter» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»-ը՝ հղում անելով «news.mail.ru»-ին:

Դերասանը մուլտֆիլմի հեղինակներին մեղադրում է այն բանում, որ նրանք գողացել են իր Ֆրենկի Կարբոնե անունով հերոսի կերպարը Մարտին Սկորցեզեի «Փառավոր տղաները» ֆիլմից, որպեսզի հետագայում նրանից արտանկարեն սփրինգֆիլդյան մաֆիայի անդամ Լուիին:

Սիվերոյի դատական հայցում նշվում է, որ Լուին առաջին անգամ հայտնվել է հեռուստասերիալի 3-րդ սեզոնում, որը սկսվել է 1991 թ.-ին: Նրա ասելով երկու տարի ավելի վաղ ինքն ապրել է Կալիֆորնիայի Շերմանօքսի բազմաբնակարանոց համալիրում՝ «Սիմփսոնների» հեղինակների հարևանությամբ: «Նրանք գիտեին, որ ես աշխատում եմ «Փառավոր տղաները» ֆիլմի իմ հերոսի բնավորության զարգացման ուղղությամբ և նրա հիման վրա պատրաստել են իրենց հերոսին»,- պարզաբանել է Սիվերոն:

Լուին մուլտսերիալում հանդիսանում է սպրինգֆիլդյան մաֆիայի ղեկավար Ճարպոտ Տոնիի օգնականը: Կերպարը ցուցադրվել է «Սիմփսոնների» 15 դրվագներում, որոնցից վերջինը դերասանը արձանագրել է 2014թ.-ի ապրիլին:

Դերասան Ֆրենկ Սիվերոյի համար «Փառավոր տղաները» և «Կնքահայր-2» ֆիլմերը ամենակարևորներն են իր կարիերայում: Այդ երկու կինոնկարներում էլ նա խաղացել է գանգստերի կերպարներ: Նրա մասնակցությամբ մյուս ֆիլմերն են «Ավիատորը», «Երգիչը հարսանիքում» և «Նյու-Յորք, Նյու-Յորք» ֆիլմերը:
    Դիտվել է 364 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161