Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լերրի Գագոսյանը արթ-աշխարհի 10 ամենազդեցիկ մարդկանցից մեկն է

10.24.2014


Միջազգային «ArtReview» հանդեսը հրապարակել է արվեստի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ամենաամյա անվանացանկը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Interfax»-ին:

Առաջին տեղում բրիտանական «Թեյթ» ցուցադրաաղավարի տնօրեն Նիկոլաս Սերոտան է, ով անցյալ տարի համանման ցուցակում զբաղեցնում էր 6-րդ տեղը: Հանդեսը նշում է, որ Սերոտան անընդհատ լինում էր արվեստի աշխարհում ամենազդեցի մարդկանց ցուցակի առաջին տասնյակում, իսկ այս տարի բրիտանական «Թեյթ» հանդեսն ուղղակի «վերածվել է համընդհանուր արթ-աշխարհի գրեթե բոլոր բաղադրիչների մարմնացումը, որտեղ արվեստի բաղդատումը, թերևս, դարձել է ավելի կարևոր, քան դրա արտադրությունը», գրում է լրատվամիջոցը: Իսկ «artreview.com»-ը նշում Է , որ այդ հաստատությունը գործընկերային հարաբերություններ է հաստատել Սեուլից և Սիդնեյից մինչև Բեռլին և Օման:

Երկրորդ հորիզոնականում արվեստի ամերիկացի դիլլեր և ցուցասրահի սեփականատեր Դևիդ Ցվիրներն է, իսկ 3-րդ տեղում նրա շվեյցարացի գործընկեր Յոհան Վիրթն է:

Ի դեպ, Ցվիրներն ու Վիրթը 2013 թ.-ին նույնպես այս հորիզոնականում էին հանգրվանել:

Չորրորդ տեղում Նյու-Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Գլեն Լոուրին է, իսկ 5-րդը՝ սերբ կատարող- նկարչուհի Մարինա Աբրամովիչն է:

Տասնյակի մեջ են նաև Լոնդոնի «Սերփանտայն» ցուցատաղավարի տնօրեններ Ջուլիա Փեյթոն-Ջոնսն ու Հանս-Ուլրիխ Օբրիսթը: Իսկ տասնյակը եզրափակում են ամերիկացիներ Ջեֆ Քունսը(նկարիչ), Մարին Գուդմանը (ցուցասրահի սեփականատեր), Լերրի Գագոսյանը (ցուցասրահի սեփականատեր) և Սինդի Շերմանը (նկարիչ-լուսանկարիչ):
Ցուցակը կազմել է 26 մարդուց կազմված հանձնաժողովը:

Արվեստի աշխարհում ամենազդեցիկ մարդկանց ամենամյա ցուցակներ «ArtReview» հանդեսը սկսել է կազմել 2002 թ.-ից: Այս պարբերականը հիմնվել է 1949 թ.-ին և համարվում է միջազգային արթ-համայնքի ամենահեղինակավոր կառույցներից մեկը:
    Դիտվել է 376 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179