Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եթե ծիծաղես, ապա պիտի վճարես 30 եվրոցենտ


Բարսելոնի «Teatreneu» թատրոնի հանդիսատեսները ներկայացման ընթացքում իրենց կողմից բարձր արտաբերած ամեն մի ծածաղի դիմաց պետք է վճարեն: Այդ մասին հաղորդում է ««taglur.am»-ը՝ հղում անելով «rosbalt.ru»-ին:

Ներկայացումը դիտելու համար վճար վերցնելու այս ինքնատիպ եղանակը կյանքի կոչելու համար թատրոնի դահլիճներից մեկի նստարանների վրա հարմարեցվել են պլանշետներ, որոնք նկարահանում են հանդիսատեսներին՝ ներկայացումը դիտելու ժամանակ: Ցանկացած ծիծաղի փոքր իսկ արտահայտություն տեսախցիկը գրանցում է՝ դեմքերը ճանաչելու համակարգի շնորհիվ:

Ներկայացումն ավարտելուց հետո հանդիսատեսներին առաջարկում են իմանալ տեսախցիկների կողմից նկարահանված իրենց ծիծաղի արտահայտությունների թվաքանակի մասին: Ամեն մի ծիծաղի պոռթկումը գնահատվում է 30 եվրոցենտ:

Հաշվարկը ցույց է տվել, որ այս թատրոնում ներկայացում դիտելը հանդիսատեսից միջինը պահանջել է 6 եվրո: Ամենաշատ ծիծաղող հանդիսատեսից գանձված ամենամեծ գումարն այսօրվա դրությամբ կազմել է 24 եվրո:
    Դիտվել է 261 անգամ
    12345678