Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ընդունվել է օրենք, որը կկանոնակարգի բարեգործական նվիրատվությունների դաշտը

10.24.2014


Ռուսաստանի պետական դուման 2-րդ և 3-րդ ընթերցմամբ ընդունել է «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է բարեգործների իրավական կարգավիճակը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ըստ պետդումայի մշակույթի կոմիտեի պատգամավոր Մարիա Մաքսակովայի այդ օրենքը հիմքեր կձևավորի պետական - մասնավոր գործընկերության ձևավորման համար՝ մշակույթը, արվեստը և կրթությունը ֆինանսավորելու նպատակով:

«Բոլոր ռուսական քաղաքացիական կազմակերպություններն այդ օրենքի կարիքն ունեն, որպեսզի համոզվեն, որ բարեգործությունը գտնվում է իրավական դաշտում և, որ այդպիսի գործունեություն իրականացնողների ներդրած միջոցները չեն լցնի ինչ-որ մեկի մասնավոր գրպանը, այլ կօգտագործվեն հանուն հայրենիքի»,- նշել է Մաքսակովան:

Այդ իրավական փաստաթղտի համաձայն բարեգործություն է համարվում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ունեցվածքի, դրամական միջոցների անփոխհատույց փոխանցումը մշակույթի, կրթության և արվեստի ոլորտ՝ ուղղված մշակութային արժեքները պահպանելուն և զարգացնելուն: Դրա մեջ մտնում է, օրինակ, վերականգնման աշխատանքներին և մշակութային հաստատություններին զանազան օգնության ցուցաբերումը:
    Դիտվել է 440 անգամ