Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ռոսկինո»-ն չի սեփականաշնորհվի

10.25.2014


Ռուսաստանի կառավարությունը «Ռոսկինո» ԲԲԸ-ն, որի ունեցվածքը 100 տոկոսով պետական է, հանել է սեփականաշնորհման դաշնային ունեցվածքի 2014-2016թթ. կանխատեսվելիք պլանից: Այդ մասին ՌԴ կառավարության պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մասին փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Ռոսկինո»-ն աշխարհում առաջին կինոընկերությունն է, որը 1924 թ.-ից սկսել է ազգային կինոն համակարգված ներկայացնել աշխարհին:

«Ռոսկինո» ԲԲԸ-ն Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչն է կինոյի հետ առնչվող բոլոր մասշտաբային միջոցառումների ժամանակ, հանդես է գալիս այդ երկրի ներկայացմամբ, օժանդակում է ոլորտում ֆինանսական ներդրումների կատարման գործընթացներին, նոր գործընկերների հետ հարաբերությունների ձևավորմանը:

«Ռոսկինո» ԲԲԸ-ի «պահպանումը որպես պետական սեփականություն կնպաստի ազգային կինեմատոգրաֆիայի մի շարք համապետական ռազմավարական և տնտեսական խնդիրների լուծմանը»,- նշված է այդ փաստաթղտին կից ներկայացված տեղեկանքում:
    Դիտվել է 637 անգամ