Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի թանգարանը նշում է իր 120 ամյակը

10.29.2014


Այսօր՝ հոկտեմբերի 29-ին Մոսկվայի Բախրուշինի անվան թատերական թանգարանը, որը տոնում է իր հիմնադրման 120 ամյակը, հայտարարել է բաց դռների օր: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Հոբելյանին նվիրված միջոցառումները կմեկնարկեն թանգարանի գլխավոր շենքից, որտեղ կներկայացվի երեխաներին հասցեագրված «Գանձերի թանգարան» ծրագիրը: Հանդիսության փոքրիկ մասնակիցները իսկական ճանապարհորդություն կկատարեն թանգարանի հին կառույցի տարածքում, որի մշտական բնակիչները՝ հանդերձապահը, հսկիչը, գիտական աշխատողը,(առանց որոնց թանգարանի գործերն, ուղղակի, շատ վատ կընթանային) կպատմեն այս թատերական գանձարանում իրենց աշխատանքների մասին: Երեխաները ոչ միայն կտեսնեն, թե ինչպիսի զարմանալի ձեռագրեր են պահվում այստեղ, այլև կհագնեն հատուկ սպիտակ ձեռնոցներ, որպեսզի դիպչեն հնագույն փաստաթղթերին:

Թանգարանում այսօր կայանալիք առաջին ընդհանուր էքսկուրսիան կկրի «Ռուսական թատրոնը 18-րդ դարում» խորագիրը, որից հետո հյուրերը «Լեկտորիա» դահլիճում կդիտեն «Բախրուշինի անվան թատերական թանգարան» ֆիլմը, կունկնդրեն եզակի աուդիոձայնագրություններ, կիմանան շատ հետաքրքիր ու զարմանալի փաստեր 19-րդ դարի բազմաթիվ հայտնի կատարողների ու կոմպոզիտորների մասին, կտեսնեն անսովոր պատմություն ունեցող ցուցանմուշներ:

Հին առանձնատան մեջ, ինչպես թատրոնի մեծ հովանավոր Ալեքսեյ Բախրուշինի ապրած ժամանակներում, կհնչեն ռոմանսներ և կխաղացվեն թատերական ներկայացումներ:

Կլինեն նաև տեսագրություններով ներկայացվող պատմություններ, որոնք կներկայացնեն ռուսական բեմի մեծերի կենսագրությունները կամ նրանց կյանքի հետաքրքրական դրվագները:

Մասնավորապես այս ժանրում անդրադարձ կկատարվի Մարիա Երմոլովայի, Կոնստանտին Ստանիսլավսկու, Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի, Օլգա Կնիպպեր-Չեխովայի գործունեությանը, Ֆաինա Ռանևսկայայի, Վալերի Զոլոտուխինի, Իննա Չուրիկովայի, Ալիսա Ֆրեյնդլիխի, Ինոկենտի Սմոկտունովսկու առաջին կինոդերերին:

    Դիտվել է 871 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ