Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվան նշել է լեգենդար արտիստուհու 75 ամյակը

10.29.2014

Նախօրեին, Ռուսաստանի Մեծ թատրոնը հանդիսավորությամբ նշեց իր լեգենդար արտիստուհիներից մեկի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ելենա Օբրազցովայի 75 ամյակը: Այդ առթիվ երգչուհու հարազատ թատերական հարթակում կայացավ շքեղ «Օերային պարահանդես»: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով ռուսական տարբեր լրատվամիջոցների:

«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը նշում է, որ ընտանեկան նեղ շրջապատում իր ստույգ ծննդյան օրը հուլիսի 7-ին նշած երգչուհու հոբելյանի միջոցառումների շարքը հասարակական մակարդակով մեկնարկել է դեռևս օգոստոսի 24-ին՝ Սանկտ-Պետերբուրգում: Հյուսիսային մայրաքաղաքի Դմիտրի Շոստակովիչի անվան համերգասրահում «Ելենա Օբրազցովա: Սիրով նվիրում ենք Ձեզ» խորագրով կայացած գալա-համերգին հանդես եկան ինչպես ռուսաստանցի, այնպես էլ օտարերկրացի համաշխարհային մեծության բազմաթիվ արտիստներ:

Իսկ հոկտեմբերի 28-ի Մոսկվայի նշանավոր բեմահարթակում կայացած «Օպերային պարահանդեսը» մեկ տեղ էր հավաքել երաժշտական մշակույթի ու արվեստի այլ ոլորտների ավելի մեծաթիվ հանրաճանաչ դեմքերի:

«Միայն Ելենա Վասիլևնայի անունը կկարողնար մեկ երեկոյի շրջանակներում այսպես հավաքել համաշխարհային բեմարվեստի ամենանշանավոր աստղերին: Թեև հայտնի է, որ բոլոր այս արտիստների հյուրախաղային գրաֆիկը խիտ է ու լարված, սակայն նրանցից որևէ մեկը չի հրաժարվել այս պատմական համերգին մասնակցելու հրավերից»,- ասել է միջոցառման ռեժիսոր Դմիտրի Բերթմանը: Նա նաև նշել է, որ երեկոյի բեմադրական մասին ակտիվորեն մասնակցել է նաև ինքը՝ հոբելյարը:

Մեծ թատրոնի նվագախումբը հանդես է եկել ամերիկացի հայտնի դիրիժոր Յուջին Քոնի ղեկավարությամբ: Համերգին հանդես է եկել նաև ինքը՝ Ելենա Օբրազցովան: Նա հանդիսատեսին ներկայացել է Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայի կոմսուհու կերպարով, որը համարվում է նրա ամենամեծ ստեղծագործական նվաճումներից մեկը:

Օբրազցովան Մեծ թատրոն է եկել 1963 թ.-ին, երբ դեռ սովորում էր Լենինգրադի կոնսերվատորիայում: Այդ ժամանակ նա կատարել է Մարիա Մնիշեկի դերը՝ Մուսորգսկու «Բորիս Գոդունով » օպերայում:
    Դիտվել է 404 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325>>հաջորդ