Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեղարվեստական ղեկավարը մտոհոգված է հեռացած մասնագետների վերադարձմամբ

10.29.2014

«Սոյուզմուլտֆիլմի» նպատակներից մեկն այն է, որպեսզի Ռուսաստան վերադարձվեն այն մասնագետները, ովքեր դուրս են գնացել երկրից, հայտարարել է ստուդիայի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ալդաշինը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով « Interfax»-ին:

Նրա ասելով այդ նույն նպատակին է ծառայում նաև «Սոյուզմուլտֆիլմ»-ին առընթեր մոտ ապագայում ռեժիսորների և անիմատորների դասընթացներ կազմակերպելու ծրագիրը: «Անիմացիայի ոլորտի բոլոր լավ մասնագետները Ռուսաստանից հեռանում են և ես աշխատում եմ նրանց վերադարձնել»,- ասել է ստուդիայի գեղարվեստական ղեկավարը:

Այսօր «Սոյուզմուլտֆիլմը» իրականացնում է «Սերգեյ Ռադոնեժսկի», «Սուվորով», «Հոֆմանի հեքիաթները» ֆիլմերի նկարահանումները, ինչպես նաև աշխատանքներ են ընթանում Չեբուրաշկայի մասին լիամետրաժ ֆիլմի ստեղծման ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ, դրանից բացի, արդեն պատրաստել են «Ուրախ կարուսել» մուլտֆիլմի 8 սերիաները:

Նա ցավ է հայտնել, որ վերջին 20 տարվա մեջ ստուդիան որևէ վառ աշխատանք չի թողարկել:

Թեև այսօր ստուդիան որոշ նյութատեխնիկական հիմնախնդիրներ ունի, սակայն այստեղ ապագային նայում են լավատեսորեն: Գլխավոր նորություններից մեկն այն է, որ նախատեսվում է, որ առաջիկայում «Սոյուզմուլտֆիլմ»-ին կտրամադրվի Կորոլյովի փողոցում գտնվող նոր շենք («Օստանկինո» հեռուստակենտրոնի հարևանությամբ), որի բացումը նախատեսվում է 2016 թ.-ին:

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը ավելի վաղ հայտնել էր իր մտադրությունը անիմացիայի ոլորտին իր կողմից օժանդակություն ցուցաբերելու մասին: Նշենք, որ այս տարի մուլտիպլիկացիայի զարգացման համար հատկացվել է 373 մլն ռուբլի: Նախարարությունը պլանավորում է նաև ստեղծել հատուկ անիմացիոն հեռուստաալիքներ, որոնցից մեկը նախատեսվում է թողարկել «Սոյուզմուլտֆիլմի» համագործակցությամբ:
    Դիտվել է 922 անգամ