Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կատակերգության թատրոնը նշում է իր 85 ամյակը, թեև ծնվել է շատ ավելի վաղ

10.29.2014

Սանկտ-Պետերբուրգի Կատակերգության թատրոնը այսօր՝ հոկտեմբերի 29-ին նշում է իր հոբելյանը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Նշենք, որ իր 85 ամյակը նշող թատրոնն իրականում ելույթները սկսել է շատ ավելի վաղ՝ 1904 թ.-ին: Պարզապես թատերախումբը 85 տարի առաջ հայտնի վաճառականներ Ելիսեևների Նևսկի պողոտայում գտնվող տան հոյակապ դահլիճում սկսել է հանդես գալ որպես պետական-խաղացանկային թատրոն:

Այստեղ հանդես են եկել ռուսական թատերական մշակույթի այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Լեոնիդ Ուտյոսովը, Բորիս Բաբոչկինը, Նիկաոլայ Չերկասովը, իսկ հետո նաև՝ Ալեքսանդր Դեմյանենկոն, Միխայիլ Սվետինը, Անատոլի Ռավիկովիչը և այլք:

Թատրոնը անհավանական բարձր թռիչք արձանագրեց այն տարիներին, երբ թատերախմբի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնեց նորար ռեժիսոր Նիկոլայ Ակիմովը:

Արտաքինից դեպի ներքինը ստեղծագործական սկզբունքը Նիկոլայ Ակիմովը առաջին անգամ կիրառեց 1935 թ.-ին: Նա որոշեց հերոսի արտաքին կերպարից, իսկ երբեմն էլ, ընդհանրապես, բնավորությունից անցնել բնութագրական ռեպլիկի կամ ժեստի:

«Նա վախթանգովյան դպրոցի ներկայացուցիչ էր: Ինքն էլ նկարիչ էր և նկարում էր հերոսներին, ասես ցանկանալով նշել, որ դերասանը պետք է մտնի այդ նկարված կերպարի մեջ», նշել է ՌԴ վաստակավոր դերասան Սերգեյ Ռուսսկինը:

30-ականներին կատակելը վտանգավոր էր: Կատակասերներին ուղարկում էին ճամբար: Դիմանում էին առավել լուրջ և զգույշ քաղաքացիները:

«Այդ բանի նկատմամբ միանշանակ չէր իշխանությունների մոտեցումը: Միայն սատանան գիտի, թե ինչի վրա նրանք կծիծաղեն վաղը: Քննադատների մոտ նույնպես կարծիք կար, որ եթե ծիծաղելի է, ուրեմն դա կենդանական ծիծաղ է, այլ ոչ ինտելլեկտուալ: Եթե ինտելլեկտուալ էին խոսում, ապա դա էլ նշանակում էր, որ ժանրից են խուսափում: Այդ պատճառով, ոչ մի դեպքում, հնարավոր չէր գոհացնել: Բայց, որ ճիշտն ասենք, կատակերգությունը դա չպետք է անի»,- նշել է ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Նիկիտենկոն:

Սակայն Ակիմովը կարողանում է կատարելապես սովորել արվեստի ոլորտի չինովնիկների բյուրոկրատական լեզուն և, եթե նրանք շատ էին «գլուխ տանում», ապա իրավիճակն այնպես էր խառնում, որ ամեն ինչ վերածվում էր աբսուրդի:

Այս հոբելյանի ժամանակ դերասանները հիմնականում հիշում էին հենց Նիկոլայ Ակիմովին, ով նրանց սովորեցրել է աշխարհին նայել արվեստի մոգական բյուրեղի միջով: Այսօր թատրոնում Ակիմովի հետ աշխատած դերասաններից քչերն են մնացել, բայց ավանդները դեռ պահպանվում են հավատարմորեն:
    Դիտվել է 807 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343>>հաջորդ