Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անգլիացի դրամատուրգը բաց նամակով իր օժանդակությունն է հայտնել «Տեատր.դոք»-ին

10.30.2014

Բրիտանացի դրամատուրգ Թոմ Սթոփփարդը, «Ռոզենկրացը և Գիլդենստերնը մահացած են» և «Ուտոպիայի ափը» պիեսների հեղինակը, Մոսկվայի «Տեատր.դոք» թատրոնի պաշտպանությամբ հանդես է եկել բաց նամակով: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Մոսկվայից ստացված այն նորությունը, որ «Տեատր.դոք» թատերախմբին սպառնում է խաղահրապարակի կորուստ, ինձ ցնծեց: Այսօրվա Ռուսաստանում «Տեատր.դոք»-ը թատերական կոլեկտիվի կարևոր օրինակ է... Այն հասարակության մեջ լուծում է արվեստի հիմնական խնդիրներից մեկը՝ արտացոլում, մեկնաբանում և քննադատում է իրականությունը, որի մեջ ապրում է»,- գրում է Սթոփփարդը:

Դրամատուրգի խոսքերով, իրեն վշտացնում է, որ «այդ փոքր թատրոնը ստիպված է կրկին մղել պայքար ազատ խոսքի երբեմնի տարած հաղթանակի համար, որի պարանոցը ավելի ու ավելի ամուր է սեղմում պետության ձեռքը»:

«Տեատր.դոք» թատրոնի հետ շենքի վարձակալության մասին պայմանագրի միակողմանի լուծարումըՄոսկվայի իշխանությունների կողմից հայտնի դարձավ հոկտեմբերի 15-ին, թեև թատրոնի գեղարվետական ղեկավար Միխայիլ Ուգարովի ասելով, այդ մասին որոշումը կայացվել է դեռ մայիսի 5-ին: Քաղաքապետարանի պաշտոնյաների ասելով, նման որոշման պատճառ է հանդիսացել Տրյոխպրուդնի փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում թատրոնի կողմից զբաղեցված տարածքում հատակագծային վերակառուցումներ կատարելու փաստը: Սակայն Ուգարովը հայտարարել է, որ իրենց կողմից այդ հարցում որևէ ձևական խախտում չի արվել:

Ավելի վաղ, այս խնդրի լուծման դիմումով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին բաց նամակով դիմել էր դերասանուհի Օքսանա Միսինան:
    Դիտվել է 418 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325>>հաջորդ