Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

1:14 հարաբերությամբ գործակից ունեցող համույթը շահել է «Mercury Prize»-ի գլխավոր մրցանակը

10.30.2014


Բրիտանական հեղինակավոր «Mercury Prize» երաժշտական մրցանակը շնորհվել է հիփ-հոփ ժանրում աշխատող շոթլանդական «Young Fathers» համույթին: Խմբի «Dead» խորագիրը կրող երգերի ժողովածուն ճանաչվել է տարվա լավագույն ալբոմը; Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rus.tvnet.lv»-ին:

«Young Fathers»-ի հնարավորությունները մասնագետներն, ընդհանրապես, շատ ցածր են գնահատել, իսկ բուքմեքերները այն գնահատել են 1;14-ի հարաբերությամբ:

«Dead» խորագրով ալբոմը խումբը թողարկել է 2014թ.-ի փետրվարին: Այդ ժամանակից սկսած վաճառվել է այդ ձայնապնակի ընդամենը 2386 օրինակ, որը 65 անգամ ավելի քիչ է, քան այդ սկավառակների տիրաժն է:

Ըստ բուքմեքերների առավել բարձր շանսեր է ունեցել բրիտանացի երգչուհի Թալի Բարնեթթի (նա առավել շատ հայտնի է FKA Twigs անունով) «LP1» ալբոմը:

Ժյուրիի անդամ Սայմոն Ֆրիթը հայտարարել է, որ «Young Fathers» համույթը բրիտանական քաղաքային երաժշտական արվեստի յուրահատուկ տարբերակ է, նրանք շատրվանում են հզոր, հուզող և անսպասելի գաղափարներ»:

«Young Fathers» համույթը կազմված է 3 երաժիշտներից՝ ծագումով լիբերացի Ալլոիզուս Մասսաքուի, նիգերական ծագմամբ Քեյս Քանքոլեն և շոտլանդացի Գրեմ «Ջի» Հասթինգսը: Նրանք իրենց խումբն անվանում են «Հոգեբանաարարման տղայական խումբ»: (Դիտել տեսահոլովակը)
    Դիտվել է 822 անգամ