Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Մեյերհոլդ» կենտրոնը կընդունի վաճառելու ենթակա օգտագործված հագուստներ

10.31.2014


Երեխաներին հասցեագրված ներկայացումների «Մեծ դասամիջոց» միջազգային փառատոնը իրականացնում է բարեգործական ակցիա, կորրեկցիոն մանկատների և հոգենևրոլոգիական ինտերնատների շրջանավարտների հետ աշխատանքներ իրականացնող «Դեպի վերև» Հավասար հնարավորությունների կենտրոնին օժանդակելու նպատակով: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Կյանքում տեղ գտնելու հարցում իր սաներին օժանդակություն ցուցաբերելը գլխավոր նպատակ համարող կենտրոնը ոչ առևտրային կազմակերպություն է և պարբերաբար հայտնվում է միջոցներ հայթայթելու խնդիրների առջև:

Նախկինում այդ դժվարությունները հիմնականում լուծվում էին նվիրատվությթւններով, սակայն վերջերս ի հայտ է եկել հաստատությանը օժանդակելու ևս մեկ եղանակ, որն ստացել է «Սոցիալական խանութ» անվանումը: Դրա էությունն այն է, որ մարդիկ խանութ են բերում իրենց համար արդեն ոչ պիտանի հայտնի մակնիշներով հագուստներ, որոնք վաճառվում են, իսկ հասույթը փոխանցվում է կենտրոնին:

Խանութն ընդունում է միայն կանանց և մանկական հագուստներ, ինչպես նաև առանց թերությունների կամ նորոգված և մաքուր կոշիկներ: Տղամարդկանց և սպորտային հագուստներ, կորպորատիվ խորհրդանշաններով զգեստներ չեն ընդունվում:

Մոսկվայում, ըստ էության, այս բարեգործական գործընթացին միացել է նաև «Մեյերհոլդ» կենտրոնը, որն այսօրվանից, հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 3-ը, կզբաղվի «Սոցիալական խանութում» վաճառքի դրվելիք հագուստներ ընդունելու գործով:
    Դիտվել է 465 անգամ