Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուս հայտնի դերասանի նկատմամբ Ուկրաինայում հարուցվել է քրեական գործ

10.31.2014

Ուկրաինայի ՆԳՆ-ն և Անվտանգության ծառայությունը քրեական գործ են հարուցել ռուսաստանցի դերասան Միխաիլ Պորեչենկովի նկատմամբ, ով գտնվելով Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում (ԴԺՀ), ըստ որոշ տվյալների, գնդացիրից կրակել է Դոնեցկի օդանավակայանի մերձակայքում գտնվող ԴԺՀ-ի կողմնակիցների դիրքերից:

«Հենց այսօր իսկ քննիչները կդիմեն դատարան և, վստահ եմ, Պորեչենկովի նկատմամբ կհայտարարվի հետախուզում՝ ձերբակալման թույլտվությամբ»,- գրել է Facebook-ի իր էջում Ուկրաինայի ՆԳՆ նախարար Արսեն Ավակովը: Ըստ նախարարի այս գործով «հետախուզման մեջ Ինտերպոլի ներգրավումը անխուսափելի կլինի»:

Պորեչենկովի նկատմամբ քրեական գործ հարուցելու փաստը հաստատել է նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից Մարկիյան Լուբկիվսկին:

Այդ փաստը հաստատող կադրեր են հայտնվել նույնիսկ համացանցի «youtube» հոստինգում:

Մեկնաբանելով այս ամենը ինքը՝ դերասանը պնդում է , որ համացանցում ի հայտ եկած հրաձգության կադրերը բեմականացված են, իսկ ինքն էլ կրակել է դատարկ պարկուճներով: «Բնականաբար կադրերը բեմականացված էին և նույնիսկ փամփուշտները դատարկ էին»,- ասել է Պորեչենկովը և զարմանք արտահայտել, որ այդ միջադեպը այդքան ուռճացվում է:

Այս պնդմանը հակառակ, Ուկրաինայի ՆԳՆ նախարարը հայտարարել է, որ համացանցում հայտնված կադրերը «ամբողջ ծավալով» բացահայտում են Ռուսաստանի քաղաքացուն Ուկրաինայի տարածքում հանցագործություն կատարելու պահին: Նա նաև նշել է, որ, «քննիչների գնահատմամբ, հանցագործության այդպիսի ակնհայտ ապացույցների և դատարանի որոշման առկայությամբ Ինտերպոլը ակտիվորեն կսատարի հետախուզմանը և Պորեչենկովը չի կարող Ռուսաստանից դուրս ազատ տեղաշարժվել, կձերբակալվի և կարտահանձնվի Ուկրաինային»:

Տեսանյութեր

Դիտվել է 370 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180