Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր և վաղն ամբողջ ընտանիքով անվճար կարելի է գնալ թատրոն

11.01.2014

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մոսկվայում սկսվեց «Ամբողջ ընտանիքով գնում ենք թատրոն» երկօրյա ակցիան, որի ընթացքում դպրոցականները և նրանց ծնողները կարող են անվճար դիտել քաղաքի 50 լավագույն թատերախմբերի մանկական այն ներկյացումները, որոնք ընտրվել են քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի կողմից: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ամեն տարի դպրոցական աշնանային արձակուրդների շրջանում տեղի ունեցող այս յուրահատուկ փառատոնում կներկայացվեն 85 բեմադրություններ, որոնց մեջ են մասսայականություն վայելով այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են՝ «Գանձերի կղզին (Պուշկինի անվան թատրոն), «Գայլը և յոթ ուլիկները», Փիթերը և Փենը և Ռոմանտիկները» (Պատանի հանդիսատեսի թատրոն), «Ժողովրդի թշնամին» (Մայակովսկու անվան թատրոն), «Երեք հաստլիկները («Սֆերա» թատրոն), «Վնասակար խորհուրդներ» և «Կախարդանքի փնտրումների մեջ» (Ժամանակակից պիեսի թատրոն), «Վանյան սարաֆանով» (Լուսնի թատրոն) և «Մերի Պոպինս» («Next» թատրոն) թատերախաղերը:

Դպրոցականների համար նախատեսված այս նախագծում ընդգրկված է նաև այնպիսի փառապանված թատերախուբ, ինչպիսին նշանավոր դերասան, ռեժիսոր և հասարակական գործիչ Ալեքսանդր Կալյագինի ղեկավարությամբ գործող «Et Cetera» թատրոնն է՝ իր լեգենդար «Մորաքույր Մելկինի գաղտնիքը» ներկայացմամբ:

Փառատոնի ծրագրում, սակայն, թատերական ներկայացումներից զատ տեղ են գտել նաև կրթական նշանակության համերգներ: Այսպես նոյեմբերի առաջին հանգստյան օրերին փոքրիկ հանդիսականները կմասնակցեն Միջազգային երաժշտության տանը «80 րոպեում աշխարհի շուրջը» վերտառությամբ ճանապարհորդությանը, որի ժամանակ կանցկացվեն երաժշտալկան վիկտորինաներ, երեխաներն իրենք կներկայացնեն երգելու և պարելու սեփական ունակությունները:

Ավելացնենք, որ անվճար տոմսերը բաժանվել են մայրաքաղաքի մշակույթի, սոցիական պաշտպանության և կրթության դեպարտամենտների շրջանային կառույցների միջոցով:
    Դիտվել է 856 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ