Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժամանակակից ամենաթանկ արվեստագետի աշխատանքը Լոնդոնի Սուրբ Պավելի տաճարում

11.02.2014


Նոյեմբերի 9-ին Սանկտ-Պետերբուրգում, Էրմիտաժի թատրոնում կկայանա հանդիպում ամերիկյան տեսագրությունների արվեստի գործող դասական Բիլլ Վիոլի հետ:

Հանդիսատեսին կներկայացվի եվրոպական վերածնության դարաշրջանի գեղանկարչության թեմաներով ստեղծված նրա նորագույն աշխատանքները: Միջոցառումը կկայանա «open talk» ձևաչափով:

Բիլլ Վիոլան ամերիկյան ժամանակակից արվեստի ամենաթանկը համարվող նկարիչներից և տեսաարթի պիոներներից մեկն է: Անցյալ դարի 70-ականներից նա ստեղծել է բազմաթիվ տեսաքանդակներ և ձայնային տեսա-ինստալացիաներ, երաժշտական խաղարկումներ, աշխատանքներ հեռուստատեսության և էլեկտրոնային երաժշտական ներկայացումների համար:

Նա պոստմոդերնիստ- կոմպիլյատոր է և աշխատում է առավել հայտնի կրոնների սյուժեների հիման վրա ստեղծված նկարներով ու սրբապատկերներով, ինչպես նաև եվրոպական դասական արվեստի կերպարներով:

2014 թ.-ի մայիսին Լոնդոնի Սուրբ Պավելի տաճարում մշտապես բացվել է նրա «Նահատակներ» տեսաինստալացիայի ցուցադրությունը:
    Դիտվել է 393 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188