Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խնդրել են նկարահանել ֆիլմեր Դաունի սինդրոմով հերոսների մասին

11.02.2014

Համացանցում հայտնվել է մի խնդրագիր, որի հեղինակները կոչ են անում «Disney» ընկերությանը ստեղծել Դաունի սինդրոմով հերոսի կերպար: Այդ մասին հաղորդում է է «taglur.am»-ը ՝ հղում անելով «sitthepetitione.com»-ին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 29-ի դրությամբ այդ խնդրագրի տակ արդեն հավաքվել է 60 հազար 577 ստորագրություն:

««Disney»-ը սովորեցնում է երեխաներին տարբերել լավը վատից և տալիս է բարոյականության հոյակապ դասեր, սակայն, դժբախտաբար, ստուդիային ինչ-որ մի բան չի բավականացնում»,- նշում են խնդրագրի հեղինակները և նշում, որ հաշմանդամություն ունեցող հերոսները նրանց ֆիլմերում կարող էին սովորեցնել բոլորին լինել առավել զգայուն և ուշադիր մարդկանց նկատմամբ և նրանց ընդունել այնպիսին, ինչպիսին կան:

Խնդրագրի հեղինակները առաջարկում են կինոստուդիային՝ Դաունի հիվանդություն ունեցող երեխաներին ներկայացնել իրենց անիմացիոն ֆիլմերում:

Առայժմ այս խնդրագրին «Disney» կինոստուդիան պատասխան չի տվել:

Դաունի սինդրոմը գենոմային պաթալոգիայի ձևերից մեկն է, որն ի հայտ է գալիս լրացուցիչ խրոմոսոմների առկայության դեպքում: Նման սինդրոմով մարդկանց մոտ նկատվում է մտավոր և խոսակցական զարգացման դանդաղում: Բայց նրանց մեծամասնությունը ենթակա է ուսուցման և կարող է յուրացնել բոլոր այն հիմնական ունակությունները, որոնք ունեն Դաունի սինդրոմ չունեցող մարդիկ:
    Դիտվել է 554 անգամ