Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկիծաբանը երբեմն շատ կոշտ կատակներ է անում և այլևս հանդես չի գալու Լատվիայում

11.03.2014


Ռուս հայտնի երկիծաբան Միխայիլ Զադորնովը հայտարարել է, որ քաղաքական հանգամանքների պատճառով այլևս հանդես չի գալու Լատվիայում: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նա ասել է, որ ինքը չի ցանկանում ավելի սաստկացնել ատելության աստիճանը: «Չեմ ցանկանում ավելորդ բորբոքվածություն ավելացնել ռուսների ու լատիշների միջև առանց այն էլ արդեն շիկացած հարաբերոքւթյուններում: Այնուամենայնիվ ես երկիծաբան եմ, ընդ որում, ինչպես ասում են ոմանք, չարորակ : Ես հաճախ շատ կոշտ կատակներ եմ անում: Այդ իսկ պատճառով, ավելի լավ է ես շրջեմ Ռուսաստանում: Ես սիրում եմ այս երկրում ճանապարհորդելը»,- ասել է Զադորնովը:

Նա նաև հիշեցրել է, որ շատերի հետ միասին իր անունը գրանցել են Ուկրաինայի «սև ցուցակում» և ուկրաինական իշխանությունների կողմից կատարված այդ քայլն անվանել է իր համար անվճար գովազդ: «Կիևից այդ լուրը հաղորդելուց հետո միայն մեկ օրում իմ համերգների ու հյուրախաղերի տոմսերի վաճառքն ավելացավ երկու անգամ: Գիտե՞ք, ես էլի ինչ մտածեցի, որ ուկրաինական իշխանությունն այդ որքան թույլ է, որ սարսափում է մշակույթի 3 գործիչներից և գործնականում նրանց հավասարեցնում է ահաբեկիչների հետ»,- նշել է երկիծաբանը:

Հիշեցնենք, որ Ուկրաինական «սև ցուցակում» գրանցված են 14 ռուսաստանցի արտիստներ, որոնց թվում Իոսիֆ Կոբզոնը, Օլեգ Գազմանովը, Վալերիան, Իվան Օխլաբիստինը և այլք:
    Դիտվել է 505 անգամ