Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Մոսկվան կանցկացնի «Արվեստների գիշեր»

11.03.2014


Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Մոսկվայում կկայանա «Արվեստների գիշեր» մեծամասշտաբ միջոցառումը, որի իրականացման նպատակով զորաշարժի մեջ կմտցվեն Ռուսաստանի մայրաքաղաքի թատրոնների, արթ-կլաստերների, բուհերի, գրադարանների, մշակութային կենտրոնների ու թանգարանների տարբեր մեծության և հնարավորությունների 250 հարթակներ: Այդ մասին Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Այս միջոցառման գլխավոր իրադարձությունը համարվում է «Գիշերային հանդիպումներ» խորագրով նախագիծը, որի շրջանականերում նախատեսվում են հանդիպումներ դերասանների, երաժիշտների, ռեժիսորների, և նկարիչների հետ, որոնք ըստ էության ներկայացնում են ռուսական ժամանակակից մշակույթի հավաքական կերպարը: Այդպիսի հանդիպումները կկայանան 30 հարթակներում, ամենատարբեր ձևաչափերով և առավելագույնս ոչ ձևական պայմաններում:

Մասնավորապես, դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը կպատմի, թե ինքն ինչպես է հասկանում երաժշտությունը, ռեժիսոր Վասիլի Բարխատովը կբացահայտի օպերան ընկալելու գաղտնիքները, ռեժիսորներ Կիրիլ Սերեբրեննիկովը և Կոնստանտին Բոգոմոլովը կխոսեն այն մասին, թե ինչպես կարելի է «դու»-ով խոսել իր սեփական «ես»-ի հետ, իսկ Պուշկինի անվան թանգարանի նախագահ Իրինա Անտոնովան և «Գարաժ» թանգարանի տնօրեն Անտոն Բելովը ելույթներ կունենան արվեստի մասին:

Այս միջոցառման շրջանականերում մոսկվացիները կմասնակցեն ապագայի թանգարանի ստեղծման պարապմունքների, նորովի կվերագտնեն կամ կծանոթանան քաղաքում թանգարանային նշանակության նոր անկյունների ու օբյեկտների, որոնց գոյությունը մոռացվել է կամ դուրս մնացել նրանց ուշադրությունից, կլսեն օտարերկրյա արվեստի տեսաբանների և այլն:

Հատկանշական է, որ Մոսկվայում նախաձեռնված այս յուրահատուկ միջոցառման նմանությամբ «Արվեստի գիշերներ» են անցկացվելու նաև մեգապոլիսի մի շարք արվարձաններում և այլ քաղաքների մշակութային հաստատություներում (Խաբարովսկում, Նիժնետագիլսկում, Խանտի-Մանսիյսկում, Պետերգոֆում):
    Դիտվել է 1237 անգամ