Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրոդվեյում բեմադրվել է Սթինգի նոր մյուզիքլը

11.04.2014


Նյու-Յորքում, Բրոդվեյում օրերս կայացել է Սթինգի «Վերջին նավը» մյուզիքլի պրեմիերան, որը պատմում է Անգլիայի հյուսիս-արևելքի նավաշինարարների մասին: Քննադատները արդեն դրական են արտահայտվել նոր ներկայացման մասին. Իսկ « New York Times»-ը այն անվանել է «ամբիցիոզ, անկեղծ և հրապուրիչ», սակայն միաժամանակ նշել է մի շարք լրամշակման կարիք զգացող դետալներ:

Սթինգի այս նոր աշխատանքի մասին «Time Out New York» հանդեսը նշել է, որ այն «անհոգ է և ժամանակ առ ժամանակ՝ փայլուն, սակայն այնտեղ պակասում են այնպիսի դետալները, որոնց համար պետք է հուզվեիս»:

Ինքը՝ Սթինգը պրեմիերան նայելուց հետո նկարագրել է իր հոգեվիճակը որպես «սեփական մարմնից դուրս գալու» զգացմունքներ: «Դու պետք է գործընթացը վերահսկելու մի մասը զիջես ուրիշներին, սակայն այդ մարդիկ շոու են մտցնում ինչ-որ բան, ինչ չկա իմ մեջ»,-ասել է երաժիշտը կայքերից մեկին տված հարցազրույցում:

Մյուզիքլում օգտագործվել են արտիստի 2013 թ.-ին թողարկված ալբոմի երգեր:

Ներկայացման գործողությունները տեղի են ունենում Սթինգի հայրենի քաղաքում՝ Ուոլլսենդում: Այն պատմում է գործազուրկ նավաշինարարների խմբի մասին, որը ներթափանցում է փակ նավաշինարան՝ այնտեղ գտնվող վերջին նավի հավաքումը ավարտելու համար:

Մյուզիքլի գլխավոր հերոսը, որի անունը Գորդոն է, վերադառնում է քաղաք 14 տարվա բացակայությունից հետո և տեսնում է, որ շրջապատում ամեն ինչ անկում է ապրել, իր հայրենի բնակավայրը հայտնվել է տնտեսական փլուզման վտանգի առջև:
    Դիտվել է 475 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337>>հաջորդ