Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կայացել է ժամանակակից արվեստի թանգարանային համալիրի հիմնարկեքը

11.05.2014


Նախօրեին՝ նոյեմբերի 4-ին, Մոսկվայում հանդիսավորությամբ կայացել է Ժամանակակից արվեստի պետական կենտրոնի նոր համալիրի հիմնարկեքը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նոր մշակութային օջախի շինարարությանը , որի անհրաժեշտության մասին մոսկվացիները վերջին ժամանակներում շատ էին նշում տարբեր առիթներով, տրվել է պաշտոնական մեկնարկ: Այդ արարողությանը ներկա են եղել նաև ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Սա ոչ միայն թանգարան է, սա նաև ցուցադրասրահներ են, թատերական-համերգային դահլիճներ, պրոֆեսիոնալ և սկսնակ նկարիչների արվեստանոցներ: Սա շատ բարձր մակարդակի մշակութային կենտրոն է»,- ասել է հիմնարկեքի արարողության ժամանակ Մոսկվայի քաղաքապետը:

Խադինսկի դաշտում կառուցվելիք մշակութային կենտրոնը ընդհանուր առմամբ կունենա 46,5 հազար քառ. մ. Մակերես: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թ.-ին: Այն կդառնա իր տեղադրավայրի գերակա ճարտարապետական կառույցը, որի շուրջը կհիմնվի ժամանակակից զբոսայգի; Իսկ 2015 թ.-ին այս դաշտի մերձակայքում նախատեսվում է բացել մետրոյի «Խադինսկոյե պոլե» նոր կայարանը:

Թանգարանը ամեն օր կկարողանա հյուրընկալել մոտ 5 հազար այցելու:
    Դիտվել է 616 անգամ